Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ31
From Wikipedia, the free encyclopedia
Միսս Տիեզերք 2019 (անգլ.՝ Miss Universe 2019), գեղեցկության 68-րդ միջազգային մրցույթը: Տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 8-ին Ատլանտայի «Tyler Perry Studios» սրահում։ Հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին:
Երեկոյի հաղորդավարը տասնհինգերորդ անգամ Սթիվ Հարվին էր, իսկ ֆոնային հաղորդավարներն էին Օլիվիա Կալպոն և Վանեսա Լաշեն: Բեմում ելույթ է ունեցել Էլլի Բրուկը[1][2][3][4]: Նոր թագը պատրաստվել է «Mouawad» ընկերության կողմից[5]: