Մասնակից:Մարիա Իշխանյան/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Ստալինիզմը Իոսիֆ Ստալինի (1978-1953 թվականներ) կողմից իրականացվող կառավարման և հարակից քաղաքականության միջոց է, որն իրականացվել է 1927-ից 1953 թվականներին: Ստալինյան քաղաքականությունները և գաղափարները, որոնք մշակվել էին Խորհրդային Միությունում, ներառում էին արագ արդյունաբերականացում, մեկ երկրում սոցիալիզմի տեսություն, տոտալիտար պետություն, գյուղատնտեսության կոլեկտիվացում, անձի պաշտամունք[1][2] և օտար կոմունիստական կուսակցությունների շահերի ենթակայություն, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության այն անձանց համար, որոնք ստալինիզմը համարում էին այն ժամանակվա կոմունիստական հեղափոխության առաջատար ավանգարդ կուսակցություն[3]:
Ստալինիզմը նպաստում էր դասակարգային պայքարի սրմանը՝ օգտագործելով պետական բռնությունը բուրժուազիայի հասարակությանը հարկադրաբար զտելու համար, որին ստալինյան հայեցակարգը համարում էր որպես սպառնալիք կոմունիստական հեղափոխության հետապնդման համար: Այս քաղաքականությունը հանգեցրեց էական քաղաքական բռնությունների և այդպիսի մարդկանց հետապնդմանը[4]: «Թշնամիներ»-ի շարքերը ներառում էին ոչ միայն բուրժուական մարդիկ, այլև հակահեղափոխական համակրանք ունեցող աշխատավոր մարդիկ[5]։
Ստալինյան ինդուստրիալացումը պաշտոնապես նախագծված էր արագացնելու կոմունիզմի նկատմամբ զարգացումը՝ շեշտելով այդպիսի արագ արդյունաբերականացման անհրաժեշտությունը այն հիմքով, որ Սովետական Միությունը նախկինում տնտեսապես հետամնաց էր արևմտյան երկրների համեմատությամբ և պնդելով, որ սոցիալիստական հասարակությանը անհրաժեշտ է արդյունաբերություն՝ կոմունիզմի ներքին և արտաքին թշնամիների կողմից առաջ քաշված մարտահրավերներին դիմակայելու համար[6]: Արագ արդյունաբերականացումը ուղեկցվում էր գյուղատնտեսության զանգվածային կոլեկտիվիզացմամբ և արագ ուրբանիզացմամբ[7]: Արագ ուրբանիզացումը շատ փոքր գյուղերը վերածեց արդյունաբերական քաղաքների[7]: Ստալինյան արդյունաբերության զարգացումը արագացնելու համար Ստալինը Արևմտյան Եվրոպայից և Միացյալ Նահանգներից[8] ներմուծեց նյութեր, գաղափարներ, հմտություն և աշխատողներ և գործնականորեն ստեղծեց համատեղ ձեռնարկությունների պայմանագրեր ամերիկյան խոշոր մասնավոր ձեռնարկությունների հետ, ինչպիսիք են Ֆորդ Մոթոռ (Ford Motor) ընկերությունը, որը պետական հսկողության ներքո օժանդակում էր Խորհրդային տնտեսության արդյունաբերության հիմքը զարգացնելու համար, 1920-ականների վերջերից մինչև 1930-ական թվականները[9]: Այն բանից հետո, երբ ամերիկյան մասնավոր ձեռնարկություններն ավարտեցին իրենց առաջադրանքները, ստանձնեցին սովետական պետական ձեռնարկությունները[9]: