Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մթին զբոսաշրջություն (նաև տանատուրիզմ, սև զբոսաշրջություն, հիվանդագին զբոսաշրջություն կամ վշտոտ զբոսաշրջություն) սահմանվել է որպես զբոսաշրջություն, որը ներառում է ճանապարհորդություններ դեպի այնպիսի վայրեր, որոնք պատմականորեն կապված են մահվան և ողբերգության հետ:[1] Վերջերս առաջարկվեց, որ հայեցակարգը ներառի նաև զբոսաշրջիկների այդ վայրեր այցելելու պատճառները, քանի որ միայն վայրի հատկանիշները չեն կարող այցելուին դարձնել «մթին զբոսաշրջիկ»: [2] Մթին վայրերի հիմնական գրավչությունը նրանց պատմական արժեքն է, այլ ոչ թե մահվան և տառապանքի հետ կապվածությունը:[2][3] Հոլոքոստյան զբոսաշրջությունը պարունակում է ինչպես մթին տուրիզմի, այնպես էլ պատմական ժառանգություն հանդիսացող վայրերի տուրիզմի հատկանիշներ: [4]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/Rwandan_Genocide_Murambi_skulls.jpg/320px-Rwandan_Genocide_Murambi_skulls.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Catacombs-700px.jpg/640px-Catacombs-700px.jpg)