Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 25
From Wikipedia, the free encyclopedia
Գեորգյան ճարտարապետություն (անգլ.՝ Georgian architecture), անգլախոս երկրներում տարածված գեորգյան դարաշրջանին բնորոշ ճարտարապետության անվանումը, որն ընդգրկում է գրեթե ամբողջ 18-րդ դարը: Այս եզրույթն օգտագործվում է որպես 18-րդ դարի անգլիական ճարտարապետության ընդհանուր անվանում, ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը ներկայացվում է «Վիկտորիանական ճարտարապետություն» եզրույթով[1]: