Մասնակից:Լլիլիթ Կարապետյան01/Ավազարկղ9
From Wikipedia, the free encyclopedia
Յուտ խաղ (կորեերեն՝ 윷놀이), ավանդական խաղ, որը խաղում են լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրվանից մինչև լիալուսին, որի ժամանակ նետում են չորս յուտ փայտիկները և ըստ արդյունքի՝ ձիուկի միջոցով մրցում են հաղթանակի համար: Խաղալու համար փայտից պատրաստում են յուտ և մի քանի մարդ բաժանվում են մրցակիցների:
Սա Կորեայի ավանդական խաղերից է, երբ չորս խմբերը լիալուսնի նման փայտիկները նետում ու տեղաշարժում են մալը: Հանջայով անվանում են նաև «չոկսա» կամ «չոկսահի(擲柶戱)»: Յուտ խաղը բախկացած է
- երկուսից ավել մասնակիցներից,
- յուտից,
- յուտ խաղադաշտից,
- մեկից ավելի մալերից (խաղաքարեր, որոնք շարժվում են յուտ խաղադաշտի վրա):
Խաղի մեթոդը հետևյալն է. Յուտ խաղադաշտի յուրաքանչյուր կողմում պետք է դնել չորս մալ առանձին-առանձին, հերթով նետել յուտերը, և այն կողմը, որ բոլոր չորս էտապները անցնի առաջինը, հաղթում է: