Մասնակից:Լիանա ցականյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Թիենծին (չինարեն՝ 天津), կրճատ անվանումը` Ծին:Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ենթակայության քաղաք,երկրի կարևոր տնտեսական կենտրոն,ինչպես նաև Հյուսիսային Չինաստանի ամենամեծ բաց նավահանգիստ:Թիենծինը գտնվում է Մեծ Չինական դաշտավայրում` Հայհե գետի վտակների միախառնման վայրում,արևելքից Բոհայ ծովն է,իսկ հյուսիսից` Յանշան լեռները: Հայհե գետը անցնում է քաղաքի միջով,իսկ դրա վրա կառուցված տարբեր կամուրջները ձևավորում են «Մեկ կամուրջ,մեկ տեսարան» կոչվող գեղեցիկ պատկերը:
Լիանա ցականյան/Ավազարկղ | |
---|---|
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found. |
Թիենծինի տարածքը բնակեցված է եղել դեռ Շան և Ճոու արքայատոհմերի շրջանից:Սույ արքայատոհմի կառավարման տարիներին Մեծ Ջրանցքի բացման հետ մեկտեղ Թինեծինի նշանակությունը էլ ավելի է մեծացել:Թան արքայատոհմի կառավարման երկրորդ կեսին Թիենծինը դարձավ ցամաքային և ջրային կարևոր հանգույց`Չինաստանի հարավից հյուսիս հացահատիկ և մետաքս տեղափոխելու համար: Թիենծինում ամենավաղ շինարարությունը կատարվել է դեռ Ցին արքայատոհմի ժամանակաշրջանում, երբ Հայհե գետի և Հյուսիսային ջրանցքի միախառնման վայրում,ինչպես նաև Սանչա գետի գետաբերանին կառուցվեց Ճիկու գյուղը: Յուան դինաստիայի Յենյու կայսեր կառավարման երրորդ տարում (1316) գյուղը վերանվանվեց Հայծին` դառնալով ռազմական կաևորության քաղաք և հացահատկի փոխադրման կենտրոն:Մին արքայատոհմի Ծիենվեն կայսեր կառավարման երկրորդ տարում (1400) Յան Ճու Տի կայսրը դեպի հարավ գլխավորելով իր զորքերը գրավեց քաղաքը և վերանվանեց այն «Թիենծին»: 1404 թվականի դեկտեմբերի 23-ին ձևավորվեց քաղաքի պահակազորը և ավարտվեց քաղաքի պաշտոնական շինարարությունը[1]:Հետագայում Թիենծը ստացավ համայնքի աստիճան (1725), ինչից հետո Թիենծինի համայնքը Թիենծին քաղաքի հետ միավորելով` ձևավորեցին ագլոմերացիա (1731): 1860 թվականին Թիենծինը դարձավ բաց նավահանգիստ, ինչից հետո շատ արևմտյան երկրներ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մուտք գործեցին չինական շուկա` Թինեծինը դարձնելով Չինաստանի արևմտականացման սկզբնակետերից մեկը: Այսպիսով Թիենծինը դարձավ երկրում առաջինը ռազմական արդիականացման, երկաթուղու, հեռագրի, հեռախոսի, փոստային ծառայությունների, հանքարդյունաբերության, ժամանակակից կրթության և արդարադատության ոլորտներում: Այն դարձավ Չինաստանի երկրորդ ամենամեծ արդյունաբերական և առևտրային քաղաքը և ամենամեծ ֆինանսական և տնտեսական կենտրոնը հյուսիսային Չինաստանում:
2006 թվականի մարտին Պետական խորհրդի կողմից հաստատված «Թիենծինի գլխավոր ծրագրով» Թիենծինը հռչակվեց «միջազգային նավահանգստային քաղաք, Չինաստանի հյուսիսային տնտեսական կենտրոն և էկոլոգիական քաղաք»[2]: 2007 թվականի նոյեմբերին Չինաստանի և Սինգապուրի կառավարությունները համատեղ էկո-քաղաք կառուցելու նպատակով ընտրեցին Թինեծինը: 2015 թվականի ապրիլին ստեղծվեց Չինաստանի (Թիենծինի) ազատ առևտրի փորձնական գոտին, վերջինս դարձավ Չինաստանի հյուսիսում ազատ առևտրի առաջին գոտին: Դեռ 1990-ական թվականներից սկսած արդյունաբերության արևելք տեղափոխման ծրագիրը Թինեծինը բաժանեց երկու մասի. առաջինը «Կենտրոնական քաղաք` Բինհայն» էր, երկրորդը` «Թիենծինի նավահանգիստը»: 2015 թվականի ապրիլին «Պեկին-Թիենծին-Հեբեյ Կոորդինացված զարգացման ծրագրով» Թիենծինը սահմանվեց որպես «ազգային առաջադեմ արտադրական և գիտահետազոտական կենտրոն, միջազգային նավագնացության կարևոր շրջան, ֆինանսական նորարարության և բարեփոխումների առաջադեմ քաղաք»[3]: 2023 թվականին Թիենծինում մեկնարկել է Թիենքայի բարձրագույն կրթության գիտական և ինովացիոն գոտու կառուցումը, որը դիտարկվում է որպես Թիենծինի տնտեսական զարգացմանն ուղղված հատուկ միջոց[4]:
2013 թվականին Թիենծինում են անցկացվել 6-րդ Արևելաասիական Խաղերը, իսկ 2017 թվականին` Չինաստանի Ազգային Խաղերը[5]: Ինչպես նաև Թիենծինը համարվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացման ամառային հյուրընկալ քաղաքը և Համաշխարհային հետախուզական համաժողովի անցկացման հիմնական վայրը: