Մասնակից:Իննա Պետրոսյան/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Լոկի Լաֆեյսոն (անգլ.՝ Loki Laufeyson),[1] որդեգրումով հայտնի որպես՝ Լոկի Օդինսոն (անգլ.՝ Loki Odinson) և տիտղոսով որպես՝ ստի Աստված[2][3]՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (ՄԿՏ) մեդիաֆրանշիզայի հերոս, հիմնված Marvel Comics–ի համանուն հերոսից և Սկանդինավյան դիցաբանության համանուն Ասծուց։ Նրա դերը կատարում է Թոմ Հիդելսթոնը։ Լոկին առաջին անգամ հայտնվում է «Թոր» ֆիլմում (2011) և այդ ժամանակից ի վեր դարձել է կարևոր երկրորդական գործիչ ՄԿՏ–ում։
2021 թվականի դրությամբ նա հայտնվել է վեց ֆիլերում, «Լոկի» հեռուստասերիալում տանում է գլխավոր դերը, հայտնվում է «ինչ, եթե․․․?» մուլտֆիլմում[4] և «բարություն, Բարթ և Լոկի» և Լոկի կարճամաետրաժ ֆիլմում, որը «Սիմփսոնները» մուլֆիլմի ֆրաշիզային ծառայում է, որպես քրոսովեր[5]։
Լոկի հերոսը ունեցել է բնութագրերի և սյուժեի գծերի շարք Marvel Comics–ի հերոսի պատմության ընթացքում։ Ինչպես կոմիքսներում, Լոկին, ինչպես կանոն, ՄԿՏ–ում չարագործ է եղել, տարբեր ձևերով փորձելով նվաճել Ասգարդը կամ երկիրը՝ միանալով ավելի հզոր չարագործներին, նրա նպատակներին հասնելու համար։ Նա հատուկ թշնամանք է տածում նրա խորթ եղբոր՝ Թորի հանդեպ, և եղել է, որ նա տարբեր ձևերով համագործակցում է Թորի կամ ուրիշների հետ, այնուհետև դավաճանում է նրան և պարբերաբար վերադառնում է թվացյալ մահից հետո։ Ֆիլմերում և հեռուստասերիալում իր զարգացման մեջ նա դառնում է ոչ այնքան չարագործ, որքան հակահերոս։
Բացի հենց հերոսից, MCU(ՄԿՏ)–ում հայտնվեցին մի քանի այլընտրանքային Լոկիի տարբերակներ, այդ թվում 2012 թվականի տարբերակը, Սիլվիան, սովորական Լոկին, երեխա Լոկին և շատ ուրիշներ։