Մասնակից:ԻՐԻՆԱ ԽԱՌԱՏՅԱՆ 777/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալական ցանցի վերլուծության և մաթեմատիկական սոցիոլոգիայի մեջ միջանձնային կապերը սահմանվում են որպես մարդկանց միջև տեղեկատվական կապեր: Միջանձնային կապերը, հիմնականում, լինում են երեք տեսակի` ուժեղ, թույլ կամ բացակայող: Նշվում է, որ թույլ սոցիալական կապերը պատասխանատու են հասարակության մեծ մասի մեջ սոցիալական ցանցերի ներդրման և կառուցվածքի, ինչպես նաև այդ ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցման համար: Մասնավորապես, ավելի նոր տեղեկությունները մարդկանց են հասնում թույլ, քան՝ ուժեղ կապերի միջոցով: Քանի որ մեր մտերիմ ընկերները որպես կանոն շարժվում են մեզ հետ նույն շրջանակներում, նրանց ստացած տեղեկատվությունը գրեթե նույնն է, ինչ մենք արդեն գիտենք: Ծանոթները, ընդհակառակը, ճանաչում են մարդկանց, ում մենք չենք ճանաչում, ուստի ավելի շատ նոր տեղեկություններ են ստանում[1]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Social-network.svg/320px-Social-network.svg.png)
Բացակա կապերի սահմանման մեջ, ըստ ամերիկացի սոցիոլոգ Մարկ Գրանովետտերի, մտնում են այն հարաբերությունները (կամ կապերը), որոնք էական նշանակություն չունեն, ինչպիսիք են նույն փողոցում ապրող մարդկանց "քիչ" հարաբերությունները կամ "կապվածությունը", օրինակ, հաճախակի վաճառողի հետ, որից կարելի էր գնել։ Ծանոթ անծանոթների հետ նման հարաբերությունները նույնպես կոչվում են անտեսանելի կապեր, քանի որ դրանք հազիվ նկատելի են և հաճախ անտեսվում են որպես համապատասխան տեսակի կապեր:[2]: Դրանք, այնուամենայնիվ, սատարում են մարդկանց ծանոթության և պատկանելության զգացումը[3]: Ավելին, այն փաստը, որ երկու մարդ կարող է միմյանց անունով ճանաչել, պարտադիր չէ որակել որևէ թույլ կապի առկայություն: Եթե նրանց փոխգործակցությունն աննշան է, ապա կապը կարող է լինել «բացակա» կամ «անտեսանելի»: Միջանձնային կապի «ուժը» ժամանակի քանակի, հուզական ինտենսիվության, մտերմության (կամ փոխադարձ վստահության) և յուրաքանչյուր կապի բնութագրող փոխադարձ ծառայությունների գծային համադրություն է[4]: