Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ25
From Wikipedia, the free encyclopedia
1963 թվականի մարտի 23-ից մայիսի 20-ը Մոսկվայում կայացել է շախմատի աշխարհի XXV առաջնության մրցախաղը աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի և հավակնորդների մրցաշարի հաղթող Տիգրան Պետրոսյանի միջև։
Խաղի կանոնոկարգը․ 24 պարտիայից ավելի շատ միավոր վաստակած շախմատիստը դառնում է չեմպիոն, 12։12 հաշվի դեպքում գործող չեմպիոնը պահպանում էր տիտղոսը։ Գլխավոր մրցավարն էր Գիդեոն Շտալբերգը (Շվեդիա)։
Հաղթելով 12½:9½ հաշվով՝ Պետրոսյանը դարձավ աշխարհի 9-րդ չեմպիոն[1]: 1959 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան վերացրեց պարտվող չեմպիոնի ռևանշի իրավունքը (սկսած 1963 թվականից, Քանի որ որոշումն ընդունվել էր արդեն աշխարհի առաջնության մրցումների հերթական փուլի ժամանակ և չէր տարածվում ընթացիկ եռամյակի վրա), և Պետրոսյանի հետ հանդիպումը Բոտվիննիկի վերջին ելույթն էր շախմատային թագի համար պայքարում։ 1965 թվականին նա հրաժարվել է մասնակցել հավակնորդների խաղերին։