Մասնակից:Էլենկա/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների կամ հետազոտությունների ժամանակաշրջանը (15–րդ դարի սկզբից 17–րդ դարի վերջը) Եվրոպայի պատմության այն ժամանակահատվածն է, երբ իրականացվեցին ծովային շրջագայություններ, որոնք ազդեցին եվրոպական մշակույթի վրա և սկիզբ դրեցին գլոբալացմանը։ Այդ ընթացքում եվրոպացիները հայտնաբերեցին նախկինում անհայտ շատ տարածքներ, չնայած շատերը արդեն բնակեցված էին։ Հայտնագործությունների ժամանակաշրջանում սկսվեց նաև ոչ եվրոպացի զավթիչների ժամանումը անհայտ մայրցամաքներ[1]։
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները սկսվել են պորտուգալացիների հայտնաբերումներով՝ Մադեյրա ատլանտյան արշիպելագ (1419) և Ազորյան կղզիներ (1427), 1434 թ-ից հետո Աֆրիկայի առափնյա շրջաններ, Ինդիա տանող ծովային ուղեգիծ (1498), Կաստիլիայի թագավորություն (Իսպանիա), Քրիստափոր Կոլումբոսի՝ դեպի Ամերիկա անդրատլանտյան ճանապարհորդություններ 1492 թ-ից 1502 թ․ և շուրջերկրյա ճանապարհորդություն 1519-1522թթ․։ Այս հայտնագործություններին հետևեցին բազմաթիվ ծովային շրջագայություններ Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով և ցամաքային արշավներ Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում, որոնք շարունակվեցին մինչև 19-րդ դարի վերջ, իսկ 20-րդ դարում՝ Բևեռային շրջանների հետախուզում։
Սկիզբ են առնում միջազգային առևտուրը և գաղութային կայսրությունը՝ կապ հաստատելով Հին աշխարհի (Եվրոպա, Ասիա և Աֆրիկա) և Նոր աշխարհի (Ամերիկաներ և Ավստրալիա) միջև՝ ստեղծելով Կոլումբոսյան փոխանակումը, բույսերի, կենդանիների, բնակչության, այդ թվում նաև ստրուկների, վարակների և մշակույթների փոխանցումը արևելյան և արևմտյան կիսագնդերի միջև։ Տարածվեց նաև քրիստոնեությունը աշխարհով մեկ․ միսիոներական գործունեության շնորհիվ այն դարձավ աշխարհի ամենատարածված կրոնը։