Մասնակից:Ենգիբարյան Օլյա/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Մտրակավորներ կամ հավատավորներ, Ռուսաստանի ամենահին ոչ եկեղեցական կրոնական աղանդներից մեկը, հոգևոր քրիստոնյաների էքստազ բազմազանություն, առաջացած 17-րդ դարի կեսերին ուղղափառ գյուղացիների շրջանում: Ինքնանուն՝ «Աստծո մարդիկ», «Քրիստոսի հավատք»։ Ժամանակակից կրոնագիտական գրականության մեջ որպես համարժեք օգտագործվում են «Մտրակավորներ» («Խլիստովիզմ») և «Հավատավորներ» («Խլիստովշչինա») տերմինները։ «Մտրակավորներ» անվանումը գալիս է նրանց մեջ հանդիպող ինքնախարազանման ծեսից կամ փոփոխված «Քրիստոս» բառից, քանի որ պաշտոնական հոգևորականները անպարկեշտ են համարում աղանդի անվան մեջ օգտագործել Հիսուս Քրիստոսի անունը:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Ecstatic_ritual_of_Khlysts_%28radeniye%29.jpg/640px-Ecstatic_ritual_of_Khlysts_%28radeniye%29.jpg)
Ռուսաստանում մտրակավորների փոքր համայնքներ կան Տամբովի, Սամարայի և Օրենբուրգի մարզերում, Կրասնոդարի երկրամասում և Հյուսիսային Կովկասում։