Մասնակից:Ելենա Ղուկասյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաթի փոշին կամ չոր կաթը կաթնամթերքի տեսակ է, որն արտադրվում է պաստերիզացված կաթի հեղուկ մասի ամբողջական գոլորշացմամբ։ Կաթի չորացման նպատակներից մեկն է կաթի երկարաժամկետ պահպանումը, քանի որ կաթի փոշին ունի շատ ավելի երկար պահպանման ժամկետ քան հեղուկ կաթը։ Բացի այդ, կաթի փոշին չունի սառնարանային պահպանման կարիք։ Կաթի չորացման մյուս առավելությունն է ծավալի նվազումը և, հետևաբար, տրանսպորտային փոխադրման հեշտացումը։ Կաթի փոշու տեսակներն են չոր յուղային կաթը, չոր անյուղ (յուղազրկված) կաթը, չոր անյուղ սեր, չոր կաթնաշիճուկ։ Արտահանվող կաթի փոշին պետք է համապատասխանի սննդային կոդեքսի (Codex Alimentarius) չափանիշներին։ Կաթի փոշու արտադրողների մի մասը մասնագիտացված է արտահանման մեջ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/PowderedMilk.jpg/320px-PowderedMilk.jpg)
Կաթի փոշին կիրառվում է սննդի և առողջապահության, ինչպես նաև կենսատեխնոլոգիայի ոլորտում։