Մասնակից:Գայա1975/Սևագրություն 4
From Wikipedia, the free encyclopedia
Շրջակա միջավայրի պահպանության շարժում (երբեմն կոչվում է էկոլոգիական շարժում), սոցիալական շարժում, որի նպատակն է պաշտպանել բնաշխարհը մարդու վնասակար ազդեցություններից՝ ներկա և ապագա սերունդների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար[1]: Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները պաշտպանում են շրջակա միջավայրը և բնական պաշարների արդար ու կայուն կառավարումը՝ ինչպես հանրային քաղաքականության, այնպես էլ՝ անհատական վարքագծի փոփոխության միջոցով[2]: Մարդուն ընդունելով որպես էկոհամակարգերի անբաժանելի մաս, այլ ոչ թե դրանց թշնամի՝ շարժումը կենտրոնացած է էկոլոգիայի, առողջության և մարդու իրավունքների վրա:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/StRolloxChemical_1831.jpg/640px-StRolloxChemical_1831.jpg)
Շրջակա միջավայրի պահպանության շարժումը միջազգային շարժում է, որին մասնակցում են տարբեր տեսակի կազմակերպություններ՝ ինչպես խոշոր կորպորացիաներ, այնպես էլ՝ ժողովրդական նախաձեռնություններ։ Շրջակա միջավայրի պահպանության շարժման առաջնահերթությունները, մոտեցումները և ազդեցությունը կարող են տարբերվել մի երկրից մյուսը՝ սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական տարբեր համատեքստերի պատճառով: Չնայած շրջակա միջավայրի պաշտպանության իր գերակա նպատակին՝ այս շարժումն իր բազմաքանակ անդամների, տարբերվող ու ամուր համոզմունքների, իսկ երբեմն էլ սպեկուլյատիվ բնույթի պատճառով կարող է ներքին տարաձայնություններ ունենալ այդ նպատակին լավագույնս հասնելու ուղիների վերաբերյալ: Շրջակա միջավայրի պահպանության շարժումը համախմբում է տարբեր ծագման և ոլորտների մարդկանց՝ սովորական քաղաքացիների, տարբեր ոլորտների մասնագետների, կրոնական հետևորդների, քաղաքական գործիչների, գիտնականների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների և անհատ փաստաբանների: