Մասնակից:Գայա1975/Սևագրություն 2
From Wikipedia, the free encyclopedia
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը երկրների ամենամյա վարկանիշային աղյուսակ է, որը կազմվում և հրապարակվում է «Լրագրողներ առանց սահմանների» կողմից սկսած 2002 թվականից՝ հիմնված երկրների մամուլի ազատության ցուցանիշների վերաբերյալ նախորդ տարվա կազմակերպության սեփական գնահատականի վրա։ Այն նախատեսում է արտացոլել յուրաքանչյուր երկրում լրագրողների, լրատվական կազմակերպությունների և ցանցի օգտատերերի ազատության աստիճանը, ինչպես նաև իշխանությունների կողմից այդ ազատությունը հարգելու ջանքերը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ստույգ նշում է, որ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը զբաղվում է միայն մամուլի ազատությամբ և չի չափում լրագրության որակն այն երկրներում, որոնք նա գնահատում է, և չի դիտարկում մարդու իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ: