Մասնակից:Բաբաջանյան Զինա/Ավազարկղ 6
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ համաշխարհային պատերազմը (անգլ․՝ Second World War,) արդյունք էր քաղաքական, տնտեսական, և գաղափարական անհաշտելի հակասությունների, որոնք առաջացել էին Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար պետությունների միջև։ Բազմաթիվ երկրների պատմաբաններ անդրադարձել են Համաշխարհային Երկրորդ պատերազմի խորքային պատճառներին։ Գլխավոր պատճառներից մեկը 1933 թվականին տեղի ունեցած Գերմանիայի պետական հեղաշրջումն էր, որի արդյունքում կառավարման եկավ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ։ Իշխանության եկած կուսակցությունը սկզբից էլ ցուցաբերեց ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ խախտելով 1919 թվականին ստորագրված Վերսալյան պայմանագիրը։ Գերմանիայի դաշնակից երկրիները նույնպես ցուցաբերեցին նմանատիպ քաղաքականություն։ Ճապոնիայի ռազմամոլները հարձակողական քաղաքականություն կիրառեցին Չինաստանի նկատմամբ։ Իտալիան նույնպես իր հերթին վարում էր ագրեսիվ քաղաքականություն Եթովպիայի նկատմամբ։ Բացի այդ, 1939 թվականի օգոստոսին Գերմանիան հաջողացրեց համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ։ Համաձայնագրի նպատակն էր պառակտելու Արևելյան Եվրոպան։ Պատերազմի շարժառիթ հանդիսացավ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներխուժումը Լեհաստան, իսկ արդեն 1939 թվականի սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Վայմարյան Հանրապետությունում դժգոհության ալիք բարձրացավ։ Վերսալյան պայմանագրից հետո Գերմանիան իր վրա կրում էր ռևանշիզմի քաղաքականության ծանր հետևանքները՝ 1918 թվականին Առաջին Համաշխարհային պատերազմը հրահրելու համար։ Դժգոհությունները հիմնականում կապված էին Գերմանիայում՝ Ռայնլանդ տարածաշրջանի ապառազմականացման, Ավստրալիայի հետ համագործակցության արգելման, և գերմանախոս որոշ տարածքների կորստի հետ։ Անդրծովյան գաղութների կորուստը այդքան էլ աչքի ընկնող խնդիր չէր։ Գերմանացիների խոսքով, նրանք անկեղծ հավատով ընդունեցին Վուդրո Վիլսոնի 14 կետերը, որոնք սակայն անտեսվեցին։ Վերսալյան պայմանագիրը սահմանեց խիստ պայմաններ ինչպես նաև պատերազմական ծանր տուգանքներ, որոնք հետապնդում էին մեկ նպատակ՝ խոչընդոտելու Գերմանիային երբևէ ռազմական տերություն դառնալ։ Գերմանիայի քաղաքական համակարգի անկայունությունը սաստկացրեց մյուս երկրների վրդովմունքն ու թշնամությունը, քանի որ մեծ թվով ակտիվիստներ մերժում Վայմարյան Հանրապետության օրինականությունը։ Ամենաակնառու քաղաքական գործիչներից էր Ադոլֆ Հիտլերը իր Նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն հետ։ Համատեղ ուժերով, նրանք ձեռնամուխ եղան 1933 թվականին Գերմանիայում ամբողջատիրական կարգերի հաստատմանը և պահանջեցին չեղարկել Վերսալյան պայմանագրի ժամանակ հաստատաված աշխարհի քաղաքական վերաբաժանումները։ Փառատենչ և ագրեսիվ արտաքին քաղաքականությունը արտահայտում էր Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության գաղափարախոսությունը, որին բնորոշ էր հակասեմականությունը, բոլոր գերմանացիների միասնականությունը, ագարակատերերի համար ("Blut und Boden" ազգային պատկանելիության (արյան) և հայրենի երկրի (հողի ) գաղափարախոսությունը ) «տեղաբնակներին տարհանելու միջոցով բնակավայրեր ազատելու» ծրագիրը՝ (Lebensraum), որի նպատակն էր շարժվելու դեպի արևելք և ընդլայնելու տարածքները՝ սլավոնական ժողովրդի տարածքների հաշվին («Դրանգ նախ օստեն») այն է՝ Լեհաստանի և Ռուսաստանի»։ Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունը նպատակ էր դրել վերացնելու բոլշևիզմը և հաստատելու արիացիների գերակայությունը և ճանաչումը որպես գերագույն ցեղ «ցածր մարդկանց»`(Untermenschen Անտրմենշեն՝ «կիսամարդ») հրեաների և սլավոնների նկատմամբ։ Պատերազի առիթ դարձան նաև Եթովպիայի ու Ալբանիայի նկատմամբ Իտալիայի ցուցաբերած հարձակողական քաղաքականությունը, Ճապոնիայի կողմից գրեթե ամբողջ Չինաստանի զավթումը և հիտլերյան ռազմական դաշինքի ստեղծումը՝ Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի գլխավորությամբ։ 1930-ականներին հաջորդող տաս տարինների ընթացքում ժողովրդավարությունը մեծ հեղինակություն չէր վայելում, փոխարենը ճանաչում ուներ ավտորիտար քաղաքական վարչակարգը[1] ։ Թե՛ Անգլիան և թե՛ Ֆրանսիան չկարողացան խաղաղեցման քաղաքականության միջոցով խոչընդոտել Նացիստական Գերմանիայի հարձակողական քայլերը։ Արդյունքում, Ազգերի լիգան չկարողացավ օգնության ձեռք մեկնել Չինաստանին և Եթովպիային։ Վճռորոշ իրադարձություն էր 1938 թվականին տեղի ունեցած Մյունխենի համաժողովը, որի ժամանակ պաշտոնապես հաստատվեց Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի կազմում գտնվող Սուդետյան տարածաշրջանի բռնակցումը։ Չնայած Հիտլերը խոստացավ, որ նմանատիպ պահանջ այլևս չէր ներկայացնելու, 1939 թվականից սկսած Հիտլերի քայլերը ավելի ու ավելի ագրեսիվ դարձան, իսկ Անգլիան և Ֆրանսիան եկան այն եզրակացության, որ զիջողական քաղաքականությունը ի զորու չէր խաղաղություն ապահովել։ Անգլիան և Ֆրանսիան չհաջողացրին ռազմական դաշինք կնքել ԽՍՀՄ-ի հետ, քանի որ Հիտլերը 1939 թվականին կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի շրջանակներում Ստալինին ավելի շահավետ առաջարկ էր արել։
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Դաշնակցային ուժեր: Սովետական Միություն |
Առանցքի երկրներ: | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Իոսիֆ Ստալին Գեորգի Ժուկով |
Ադոլֆ Հիտլեր Հերման Գյորինգ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Ռազմական զոհեր: 14,000,000–ից ավել Քաղաքացիական զոհեր: |
Ռազմական զոհեր: 8,000,000–ից ավել Քաղաքացիական զոհեր: |