Մասնակից:Արտյոմ Օհանյան/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Ferrero https://en.wikipedia.org/wiki/Ferrero_SpA
Ferrero (Իտալ․՝ Ferrerò) իտալական շոկոլադ և հրուշակեղեն արտադրող ընկերություն, որը աշխարհում մեծությամբ երկրորդ շոկոլադ և հրուշակեղեն արտադրող ընկերություն է[1]։ Այն հիմնադրվել է 1946 թվականին Իտալիայի Ալբա քաղաքում, Պիետրո Ֆերրերոյի կողմից։ Հրուշակագործ և փոքրիկ խմորեղենի արտադրող, ով հիմք է դրել նաև Nutella -ի արտադրամասը, մեծապես ավելացնելով գումար վաստակելու չափերը[2]։ Միշել Ֆերրերոն՝ Պիետրոյի որդին, իր տիկնոջ հետ տեսել է հսկայական աճ և հաջողություն, որն էլ իր հերթին հանձնեց իր որդիներին։ Նրա որդին, Պիետրոն (հիմնադիրի թոռը), գլոբալ բիզնեսի վերահսկողությունը ստանձնելուց հետո, 2011 թվականի ապրիլի 18-ին մահացել էր, Հարավային Աֆրիկայում:
Ընկերության գլխավոր տնօրեն՝ Ջովաննի Ֆերերոյի գլխավորած Ferrero Group -ը ներառում է 38 առևտրային կազմակերպություն, 18 գործարան, մոտ 40,000 աշխատող, և արտադրում է շուրջ 365000 տոննա Nutella տարեկան[3]։ Ferrero International SA -ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լյուքսեմբուրգում: Ferrero SpA -ն Ferrero -ի ընտանիքին պատկանող մասնավոր ընկերությունն է, և նկարագրվել է որպես «աշխարհի ամենագաղտնի ֆիրմաներից մեկը»[4]։ 2009 թվականին հեղինակային ինստիտուտներում անցկացված հարցումների արդյունքում Ferrero -ն համարվել է աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունը[5]։ 2016 թվականի օգոստոսի 31 -ին, ավարտվող ֆինանսական տարվա համար ընկերության ֆինանսական արդյունքները ստուգելուց հետո ցույց են տվել նախորդ ֆինանսական տարվա համեմատ 8.2% -ի վաճառքի աճը[6]։