Մասնակից:Արմենուհի Ադամյան/Կարունի գանձեր
From Wikipedia, the free encyclopedia
Կարունի գանձը [1] ( Լիդիայի գանձը) 363 գտածոներից կազմված հավաքածու է, որը հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում, Ուշաք նահանգում(Թուրքիայի արևմուտքում)։ Հավաքածուն 1987 թվականից մինչև 1993 թվականը դարձել է դատական գործընթացների պատճառ Թուրքիայի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի միջև։ Արդյունքում 1993 թվականին հավաքածուն ետ է վերադարձվել Թուրքիային, այն բանից հետո, երբ ամերիկյան թանգարանը խոստովանեց, որ ձեռք բերման պահին իմացել է նրա անօրինականա ձեռք բերման մասին։
Հավաքածուն նորից սենսացիոն նորությունների պատճառ դարձավ 2006թվականի մայիսին , երբ հայտնաբերվեց , որ հավաքածուի գլխավոր գտածոն՝ ոսկե հիպոկամպը և հավաքածուի մնացած մասերը որոնք ցուցադրված են Ուշակի թանգարանում ՝ կեղծված են[2][3], հավանաբար բնօրինակը փոխարինվել է կրկնօրինակով 2005 թվականի մարտ- օգոստոս ամիսներին։ Հավաքածուն հայտնի է նաև «Կրեզի գանձ» անունով։Հավաքածուի ստեղծման ժամանակահատվածը համընկնում է Կրեզի կառավարման տարիների հետ, հարցը նրանում է, արդյոք կարելի է այն անմիջականորեն կապել Լիդիայի հայտնի կայսեր անվան հետ՝ մեր օրերում դեռևս մնում է վիճելի։ Կրեզի հարստության մասին առասպելները տարածված են ասիական մի շարք մշակույթներում (նրա փառքին համարժեք արևելյան մշակույթներում), արևմուտքում նա հիշատակվում է որպես Կարուն (արաբական և թուրքական), բացի այդ նրա հարստության չափը աներևակայելի է , ռուսերենում օգտագործվում է «հարուստ ինչպես Կրեզը» արտահայտությունը։