Մասնակից:Աննա Մամյան/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Ուոկեր Փերսի (Սուրբ Բենեդիկտի միաբանություն) (անգլ.՝ Walker Percy, մայիս 28, 1916, Բիրմինգհեմ, Ալաբա, Միացյալ Նահանգներ- մայիս 10, 1990, Քովինգտոն, Լուիզիանա, Միացյալ Նահանգներ) ամերիկացի գրող, որը նաև մեծապես հետաքրքրվում էր փիլիսոփայությամբ և նշանագիտությամբ։ Փերսին հայտնի է իր փիլիսոփայական վիպակներով, որոնց գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Նյու Օռլեանում։ Գրողի ամենաառաջին վիպակը՝ «Կինոդիտողը», արժանացել է ԱՄՆ-ի Ազգային գրական մրցանակի [1]։ Չնայած բժշկական կրթությանը (սովորել է Կոլումբիայի համալսարանում)՝ իր հետ տեղի ունեցած տուբերկուլյոզի նոպայից հետո Փերսին որոշում է գրող դառնալ: Իր գրական ողջ կյանքը Փերսին նվիրել է «ժամանակակակից աշխարհում անձնային խանգարումներների» ուսումնասիրությանը[2]։ Նրա աշխատությունն իրենից էքզիստենցիալ հիմնահարցերի, Հարավային նրբազգացության և կաթոլիկ խորը հավատի մի ամբողջական համալիր է ներկայացնում։ Ողջ կյանքում Փերսին ընկերական ջերմ հարաբերությունների մեջ է եղել գրող և պատմաբան Շելբի Ֆութի հետ։ Իր կյանքի մեծ մասը գրողն անցկացրել է Լուիզիանայի Քովինգտոն քաղաքում, որտեղ էլ 1990 թվականին մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։
Ուոկեր Փերսի Walker Percy | |
---|---|
Փերսին 1987 թվականին | |
Ծնվել է | Մայիս 28, 1916 |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ալաբամա, Միացյալ Նահանգներ |
Վախճանվել է | Մայիս 10, 1990 |
Վախճանի վայր | Քովինգտոն, Լուիզիանա, Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Չեյփլ Հիլի Հյուսիսային Կարոլինայի համալսարան Կոլումբիայի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1931-1990 |
Ժանրեր | Փիլիսոփայական գրականություն, հուշագրություն, էսսե |
Գրական շարժումներ | Հարավային գոթիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Կինոդիտողը |
Ամուսին | Մերի Բերնիս Թաունսենդ |
Զավակներ | 2 |
Ազգականներ | Ուիլյամ Ալեքսանդր Փերսի |