Մասնակից:Անի Ելուգյան/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Կարտոֆիլն առաջին ընտելացված բանջարեղենն էր ժամանակակից հարավային Պերուի և ծայր հյուսիս-արևմտյան Բոլիվիայի[1] տարածաշրջանում մ.թ.ա. 8000-ից 5000 թվականներին[2]: Կարտոֆիլի մշակումը Հարավային Ամերիկայում կարող է 10000 տարվա[3] վաղեմություն ունենալ, սակայն պալարները լավ չեն պահպանվում հնագիտական տվյալների մեջ, ինչը դժվարացնում է նույնականացումը: Ամենավաղ հնագիտական ստուգված կարտոֆիլի պալարների մնացորդները հայտնաբերվել են Անկոնի ափամերձ տարածքում (կենտրոնական Պերու), որը թվագրվում է մ.թ.ա. 2500 թվականին[4]: Բացի փաստացի մնացորդներից, կարտոֆիլը հայտնաբերվել է նաև պերուական հնագիտական գրառումներում որպես կերամիկական խեցեղենի դիզայնի ազդեցություն, հաճախ անոթների տեսքով: Այդ ժամանակվանից կարտոֆիլը տարածվել է աշխարհով մեկ և շատ երկրներում դարձել է հիմնական մշակաբույս:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Papamuseolarco.jpg/170px-Papamuseolarco.jpg)
Այն Եվրոպա է հասել 16-րդ դարի վերջից որոշ ժամանակ առաջ երկու տարբեր նավահանգիստների մուտքով. առաջինը՝ Իսպանիայում մոտ 1570 թվականին, իսկ երկրորդը՝ Բրիտանական կղզիներով 1588-1593 թվականներին: Կարտոֆիլի առաջին գրավոր հիշատակումը առաքման անդորրագիրն է, որը թվագրվում է 1567 թվականի նոյեմբերի 28-ին, Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի և Անտվերպենի միջև։ Ֆրանսիայում, 16-րդ դարի վերջին, կարտոֆիլը ներմուծվել էր Ֆրանշ-Կոնտե, Լոթարինգիայի Վոգեզս և Էլզաս: 18-րդ դարի վերջում Բոն Ժարդինյեի 1785-թվականի հրատարակության մեջ գրված էր. «Չկա բանջարեղեն, որի մասին այսքան բան գրված լինի և այսքան խանդավառություն դրսևորվի... Աղքատները պետք է բավականաչափ գոհ լինեն այս սննդամթերքից[5]»: Այն լայնորեն փոխարինել էր շաղգամին և գոնգեղին 19-րդ դարում։ Ողջ Եվրոպայում 19-րդ դարի ամենակարևոր նոր սննդամթերքը կարտոֆիլն էր, որը սպառողի համար այլ մթերքների նկատմամբ ուներ երեք հիմնական առավելություն՝ փչանալու ավելի ցածր մակարդակ,ավելի մեծ ծավալ (որը հեշտությամբ հագեցնում էր քաղցը) և էժանությունը: Բերքը կամաց-կամաց տարածվեց ամբողջ Եվրոպայում՝ դարի կեսերին դառնալով հիմնական կենցաղը, հատկապես Իռլանդիայում: