Մասնակից:Անի83/Ավազարկղ113
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական Ամերիկայի պատմություն
Կենտրոնական Ամերիկայի պատմությունն ուսումնասիրելիս պետք է նախ պարզել, թե որն է Կենտրոնական Ամերիկան: Սովորաբար ընդունված է ներառել Գվատեմալան, Բելիզը, Էլ Սալվադորը, Հոնդուրասը, Նիկարագուան, Կոստա Ռիկան և Պանաման: Այս բաժանումը համապատասխանում է ժամանակակից քաղաքական սահմաններին: Այնուամենայնիվ, որոշ իմաստներով Կենտրոնական Ամերիկան սկսվում է Մեքսիկայում՝ Թեհուանպեկի Իստմուսում, իսկ Յուկաթանի նախկին երկիրը Կենտրոնական Ամերիկայի մաս էր կազմում: Մյուս կողմից՝ 1903 թվականի անկախացումից առաջ Պանաման քաղաքական և մշակութային առումով մաս էր կազմում Կոլումբիայի: Ժամանակ առ ժամանակ անգլալեզու Բելիզը, բոլորովին այլ պատմություն ունենալով, համարվում էր Կենտրոնական Ամերիկայից զատ: Աշխարհագրական տեսանկյունից երկար և նեղ Կենտրոնական Ամերիկան չունի ակնհայտ կենտրոն: Այլ տարածաշրջաններ չեն ցանկացել մաս կազմել Գվատեմալայի՝ մինչ Գվատեմալան պատմական և կրոնական առաջնորդ է եղել: Պանաման և ավելի քիչ չափով Գվատեմալան և Կոստա Ռիգան երկու ծովափն էլ ունեն զգալի դեր: Պանաման խիստ ամերիկայնացված է, օգտագործում է ԱՄՆ դոլարը որպես իր արժույթ, ունի մեծ արդյունաբերություն և եկամտի աղբյուր (ջրանցք):