Մասնակից:Ալվարդ Համբարձումյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կաթնային շոկոլադը պինդ շոկոլադե հրուշակեղեն է,որը պարունակում է կաթ, շաքար և կակաո:Այն շոկոլադի ամենաշատ սպառվող տեսակն է: Շոկոլադն իսկզբանե վաճառվել և որպես ըմպելիք օգտագործվել է նախակոլումբիական ժամանակներում և Արևմտյան Եվրոպա մուտք գործելուց հետո: Կաթնային շոկոլադ արդադրող հիմնական ընկերություններն են ՝ Ferrero, Hershey, Mondelez, Mars and Nestlé.Նրանք պատասխանատու են ամբողջ աշխարհում վաճառվող շոկոլադի կեսից ավելիի համար. Թեև ամբողջ կաթնային շոկոլադի չորս հինգերորդը վաճառվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում,Չինաստանում և Լատինական Ամերիկայում ավելի ու ավելի մեծ քանակություններ են սպառվում:Թեև համն ու կառուցվածքը դրա հաջողության բանալին են, կաթնային շոկոլադը պատմականորեն համարվել է առողջ սնունդ՝ մասնավորապես երեխաների համար:Վերջին ապացույցները ցույց են տալիս, որ այն հնարավոր է ապահովի առաղջության համար օգտակար հակաօքսիդանտներ:
Շոկոլադ բառը անգլերեն լեզու է եկել 1600-ական թվականներին, սակայն սկզբում նկարագրելով դառը շոկոլադը: "Կաթնային շոկոլադ" տերմինի առաջին օգտագործումը մի ըմպելիքի վերաբերյալ էր, որը 1687-ին Ջամայկայից Լոնդոն էր բերվել, բայց կաթնային շոկոլադի սալիկը հայտնագործվեց միայն այն շամանակ, երբ 1875-ին շվեցարացի գյուտարար Դենիել Պիտերը հաջող ձևով միացրեց կակաոն և խտացրած կաթը: Շվեցարիան արագորոն զարգացավ որպես կաթնային շոկոլադի արտադրության կենտրոն, հատկապես, երբ Ռոդոլֆ Լինդտը զարգացրեց կոնչին, և մեծապես արտահանեց միաջազգային շուկա: Կաթնային շոկոլադը հայտնի դարձավ քսաներորդ դարի սկզբում Milka- ի, Cadbury Dairy Milk- ի Hershey սալիկի թողարկմամաբ,ինչը հանգեցրեց աշխարհում կակաոյի օգտագործման կտրուկ աճին: Միևնույն ժամանակ կաթնային շոկոլադը միացվում էր այլ բաղադրիչների հետ, որոնցից է նուգան՝ սալիկների լայն բազմազանություն ստանալու համար: Այդպիսի ընկերություններ են՝ Toblerone-ն 1908-ին, Goo Goo Cluster-ը 1912-ին և Kit Kat-ը 1935-ին. Կաթնային շոկոլադի համաշխարհային տարածումը շարունակվեց նաև հաջորդ հարյուրամյակում՝ շուկայում աճող համախմբման հետ մեկտեղ: Բոլորովին վերջերս տեղի ունեցած զարգացումը Fair Trade-ի և UTZ Certified-ի շոկոլադի ներմուծումը, որի նպատակն էր հաճախորդների համար էթիկական երաշխիկ ապահովելը: 2018-ին կաթնային շոկոլադի շուկան արժեր 63.2 միլիարդ դոլար.