Մասնակից:ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ ռազմական պատմություն, որը տևում է ավելի քան երկու դար: Այդ տարիներին Միացյալ Նահանգները զարգացան նորաստեղծ ազգից, որը պայքարեց Բրիտանիայի անկախության համար (1775–1783), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի (1861–1865) ժամանակաշրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնակիցների հետ հաղթական համագործակցությունից հետո (1941–1945), համաշխարհային գերտերություն քսաներորդ դարի վերջից մինչ օրս[1]:
Ամերիկայի Ռազմական Պատմություն Military History of the United States | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված է | 1775․6․14․ |
Մայրցամաքային կոնգրեսը 1775 թվականին հիմնադրեց մայրցամաքային բանակը, մայրցամաքային նավատորմը և մայրցամաքային ծովային հետևակայինները, նրանց հրամանատար նշանակեց գեներալ Ջորջ Վաշինգտոնին: Այս նորաստեղծ բանակը, կռվելով ֆրանսիացի զինվորների և նավաստիների կողքին, կարողացավ պատերազմում հաղթել անգլիացիներին և տանել անկախության Փարիզի պայմանագրի միջոցով: 1789 թվականի նոր սահմանադրությունը նախագահին դարձրեց գերագույն գլխավոր հրամանատար՝ Կոնգրեսի իրավասությամբ հարկեր գանձելու, օրենքներ սահմանելու և պատերազմներ հայտարարելու[2]:
2019 թվականի դրությամբ ԱՄՆ-ի զինված ուժերը կազմված են բանակից, ծովային հետևակայիններից, ռազմածովային ուժերից, օդային և տիեզերական ուժերից, որոնք գտնվում են Պաշտպանության դեպարտամենտի հրամանատարության ներքո և առափնյա պահպանության ծառայությունից, որը վերահսկվում է Ազգային անվտանգության նախարարության կողմից:
Միացյալ Նահանգների նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է և իր լիազորություններն իրականացնում է պաշտպանության նախարարի և Միացյալ կոմիտե շտաբերի ղեկավարների միջոցով, որն ուղղորդում է պատերազմը: Նահանգապետերը վերահսկում են յուրաքանչյուր նահանգի բանակի և օդային ազգային գվարդիայի ստորաբաժանումները սահմանափակ նպատակներով: Նախագահն ունի ազգային գվարդիայի ստորաբաժանումները դաշնայնացնելու հնարավորություն՝ դրանք դնելով Պաշտպանության նախարարության բացառիկ վերահսկողության ներքո[3]