Մասնակից:Sh.Margaryan/Ավազարկղ6
From Wikipedia, the free encyclopedia
Նշաձև մարմին, ամիգդալա (լատին․՝ corpus amygdaloideum), գլխուղեղի նշաձև հատված, որը գտնվում է գլխուղեղի քունքային բլթի կեղևի տակ՝ սպիտակ նյութում, քունքային գոտուց մոտ 1,5-2,0 սմ հետ։ Յուրաքանչյուր կիսագնդում կան մեկական նշաձև մարմիններ[1]։ Նշաձև մարմինը առանցքային դեր է կատարում հույզերի՝ հատկապես վախի, ձևավորման գործընթացում։ Ուրբախ-Վիտեի հիվանդության դեպքում ամբողջությամբ քայքայվում են նշաձև մարմինները, որի արդյունքում հիվանդների մոտ բացակայում է վախի զգացումը[2][3][4]։ Նշաձև մարմինը կարևոր դեր ունի հիշողության գործընթացներում, որոշումների ընդունման և հուզական ռեակցիաներում[5]։ Նշաձև մարմինը լիմբիական համակարգի մասն է և պատկանում է ենթակեղևային հոտառական կենտրոններին։