Մասնակից:Melsida8/Ավազարկղ8
From Wikipedia, the free encyclopedia
Արմավենու յուղ, բուսական ուտելի յուղ, որը պատրաստվում է արմավի միջուկից[1] ։Յուղը օգտագործվում է սննդի պատրաստման մեջ ,կոսմետիկ միջոցներում և որպես կենսաբանական վառելիք[2]։ 2014 թվականին արմավի յուղը կազմել է յուղային մշակաբույսերից արտադրված յուղերի համաշխարհային ծավալի մոտ 36%-ը։ Արմավենու յուղը ավելի հեշտ է կայունացնել և պահել համի որակը և բարձր աստիճանի վերամշակվող սնունդներում՝ կայունությունը, ուստի սննդի արտադրողները հավանությունը տալիս են արմավի յուղին[3]։ 2015 թվականի տվյալներով մարդիկ միջինում օգտագործել են 7,7 կգ արմավենու յուղ մեկ անձի համար[4]։ Պահանջարկը աճել է այլ կիրառությունների համար, ինչպես օրինակ՝ կոսմետիկ միջոցներում կամ կենսաբանական վառելիքներում,խրախուսելով արմավի յուղի պլանտացիաների աճը արևադարձային երկրներում։
Արմավենու յուղի օգտագործումը գրավել է էկոլոգիայի և մարդկանց իրավունքների պաշտպանության խմբերի ուշադրությունը։ Արմավի յուղի արտադրությունը արևադարձային երկրներում անտառահատման հիմնական պատճառներից է, և համարվում է սոցիալական խնդիրների գլխավոր գործոն, քանի որ արմավ աճեցնողների մեջ նկատվել են մարդկանց իրավունքների խախատումներ[5]։ 2004 թվականին հիմնվեց արտադրական խումբ ստեղծելու համար էկոլոգիապես մաքուր և «բարոյական» արմավի յուղ՝ էկոլոգիապես մաքուր արմավի յուղ ստեղծելու մասին կլոր սեղանի շրջանակներում։ Այնուամենայնիվ, շատ քիչ քանակությամբ արմավենու յուղ է անցել կազմակերպության հավաստագրումը և որոշ խմբեր նրանց մեղադրում են կեղծ էկոլոգիական բարենորոգումների մեջ[6]։
2018 թվականին Բնության պահպանման միջազգային միության կողմից հրապարակված մի հետազոտություն ընդունել է, որ արմավի յուղը ավելի արդյունավետ է քան մնացած յուղերը հողի և ջրի օգտագործման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, անտառահատումը հանգեցնում է կենսաբազմազանության կորստի, քան այլ յուղերի անցման[7]։ Արմավի յուղի ամենամեծ արտադրողներն են Ինդոնեզիան, որը 2022 թվականին [8] արտադրել է արմավի յուղի 60%-ը, հաջորդում է Մալայզիան, Թաիլանդը և Նիգերիան։ Ինդոնեզիան բիոդիզելային վառելիքը արտադրում է հիմնականում արմավենու յուղից[9]։