From Wikipedia, the free encyclopedia
Լյունեբուրգ (գերմ.՝ Hansestadt Lüneburg [ˈhan.zə.ʃtat ˈlyː.nə.bʊɐk], Հանզայան գերմաներեն քաղաք Ներքին Սաքսոնիայում, Համբուրգից 50 կմ հարավ-արևելք :Լյունեբուրգ շրջանի կենտրոն:Լյունեբուրգով հոսում է Իլմենաու գետը՝ Էլբայի վտակը:Բնակչությունը 70312 մարդ (2005թվական)
Քաղաք | |||
---|---|---|---|
Լյունեբուրգ | |||
Lüneburg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Հող | Ներքին Սաքսոնիա | ||
Ներքին բաժանում | 24 շրջաններ | ||
Քաղաքապետ | Ուիլրիխ Մեդգե | ||
Մակերես | 70,34 կմ² | ||
ԲԾՄ | 17 մ | ||
Բնակչություն | 72 492[1] մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 04131 | ||
Փոստային դասիչ | 21335-21337-21339 | ||
Ավտոմոբիլային կոդ | LG | ||
03 3 55 022 | |||
Պաշտոնական կայք | lueneburg.de | ||
| |||
Պատմություն Միջնադարում քաղաքը հայտնի դարձավ կերակրի աղի վաճառքով:Քաղաքի մոտ գտնվում էին մի քանի բնական աղի հանքեր:Այն արտահանում էին հարևան երկրամասեր: Հին աղի ճանապարհով հասցնում էին Լյուբեկ,որտեղից էլ ամբողջ բալթյան շրջանները:Երկար ժամանակ Լյունեբուրգը եղել է Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաք.քաղաքը և իր աղը եղել են Հանզայի հզորության և ծաղկունքի գրավական : Լյունեբուրգը առաջին անգամ հիշատակվել է 956 թվականի ձեռագրերում:1158 թվականին լյունեբուրգյան վաճառականներից շատերը դարձան Առևտրային միության լիիրավ անդամ: Հանզայի մեջ քաղաքը առաջին անգամ ընդունեցին 1356 թվականին,երկու պատճառով՝ աշխարհագրական դիրքը և առևտրային կոմերցիոն նշանակությունը: 16-17-րդ դարերում Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաքն էր,որը կառավարում էին Վելֆերը: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Հանովեր, քաղաքի քաղաքական-տնտեսական նշանակությունը իջավ: 1700-1703 թվականներին Լյունեբուրգի Սուրբ Միքայել եկեղեցու երգչախմբային դպրոցում սովորել է Յոհան Սեբաստիան Բախը:Այստեղ էլ նա ծանոթացել է հայտնի երգեհոնահար Բյոմ Գեորգի հետ,ով աշխատում էր Սուրբ Հովհանի եկեղեցում, որը մեծ ազդեցություն է թողել կոմպոզիտորի հետագա ճակատագրի վրա: 1815 թվականին Լյունեբուրգի քաղաքացիներից կազմվեց Լյունեբուրգի գումարտակը,որը մասնակցեց Վաթերլոյի ճակատամարտին: Գումարտակի դրոշը տանում էր Պոն դինաստիայի արքայազնը: Գումարտակը՝արքայազնի գլխավորությամբ, համարյա ամբողջ կազմով զոհ գնաց Գե-Սենտի պաշտպանության ժամանակ: 1814 թվականին Լյունեբուրգը մնաց Բրաունշբեյգ-Լյունեբուրգի կազմում,որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ վերակազմավորվեց որպես Հանովերի թագավորություն: Ավստրո-պրուսա-իտալական պատերազմից հետո՝ 1866 թվականին Հանովերի թագավորությունը բռնի միացվեց Պրուսիային և վերակազմավորվեց որպես Պրուսիայի արվարձան՝ Հանովեր: Նրա կազմի մեջ Լյունեբուրգը մնաց մինչև Պրուսիայի արվարձանի վերացումը՝ 1946 թվականը և հանդիսացավ Լյունեբուրգ շրջանի կառավարության վարչական կենտրոն: Երրորդ ռեյխի ժամանակ 1937 թվականից Լյունեբուրգը «Արևելյան Հանովերի» մայրաքաղաքն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 1945 թվականի մայիսի 4-ին Լյունեբուրգից հարավ՝ Վենդիշ-Էֆերն գյուղի մոտ, գերմանական պատվիրակությունը գեներալ-ադմիրալ Հանս Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգի գլխավորությամբ բրիտանական ֆեդմարշալ Բերնարդ Մոնտհոմերի ներկայությամբ ստորագրեց Գերմանիայի հյուսիսարևմտյան տարածքում,Դանիայում և Նիդերլանդներում գերմանական զորքերի կապիտուլացիայի մասին ակտը: Պատերազմի ավարտին Լյունեբուրգը մտավ բրիտանական օկուպացիոն գոտի: Լյունեբուրգում ինքնասպանություն գործեց հայտնի նացիստ ,ռեյսֆյուրեր ՍՍ Հենրիխ Հիմլերը:Հայտնվելով բրիտանական գերության մեջ՝ հարցաքննությունից առաջ ուտելով մեկ սրվակցիանային կալիումի: Ինչպես նաև Լյունեբուրգում բրիտանական հոսպիտալում ինքնասպանության փորձից հետո մահացավ Արևելյան Հանովերի գայլուտեր Օտտո Տելշովը,ով ձերբակալվել էր անգլացիների կողմից: Աղի արտահանումը վերջնականապես ավարտվեց 1980 թվականին:Այդ թվականը դարձավ արտահանման հազարամյա պատմության վերջինը: 1989 թվականին Լյունեբուրգում հիմնադրվել է համալսարան: Երկարատև անտառահատումները,որոնք հիմնականում օգտագործվում էին որպես վառելափայտ հանգեցրեց նրան ,որ առաջացան յուրահատուկ լյունեբուրգյան ամայությունները:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.