From Wikipedia, the free encyclopedia
Արգոլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, գտնվում է Արգոլում, Ֆրանսիայում:
Արգոլի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1575 թվականին, վերանորոգվել՝ 1617 թվականին, այնուհետև մեծացվել 1674 թվականին: Դրսի պատերն ամբողջովին վերականգնվել են 1784 թվականին: Գմբեթն իր գոթական ուղղանկյուն հիմքով կառուցվել է 1585 թվականին: Շենքի բազրիքը վերակառուցվել է 1641 թբականին, իսկ սյուասրահը՝ 1839 թվականին:
Գմբեթի պատի վրա գրված է 1582 թվական , իսկ զանգի ներքևի մասում հետևյալ գրությունը "B. Merour : Breton An 1585" (ֆրանսերեն՝ Բ. Մեղուղ, Բրետոն 1585 թվական):
Եկեղեցու տիտղոսներ են կրել Պողոս և Պետրոս առաքյալները, Սուրբ Կլեմանը, որը եղել է տեղի գլխավոր վանահայրը մինչև 1634 թվականը:
Եկեղեցին և գերեզմանատան հաղթական կամարը դասվում են Ֆրանսիայի հուշարձանների շարքը սկսած 1914 թվականի նոյեմբերից:
Հաղթական կամարի աջ կողմում գտնվող հրապարակում, բակի մուտքի առջև գտնվում է թագավոր Գրադլոնի գրանիտե արձանը կառուցված Պատրիգ Ար Գոարնիգի կողմից, որի բարձրությունը 3 մետր է և կշռում է երեք տոննա: Այս հսկայական արձանի աջ և ձախ գտնվող ֆիգուրները պատմում են հեթանոսական և քրիստոնեական տարբերակները Իս քաղաքի լեգենդի մասին:
Գերեզմանատունն իր ծառերով գրանցվել է 1931 թվականի հունիսին, գրապահոցում, որոնց պահապանումը ներկայացնում էր ընդհանուր հետաքրքրություն:
Հաղթական կամարը կառուցվել է 1659 թվականին: Այն բաղկացած է սյուներից, փոքր աշտարակներից և մարդկային մարմիններով զարդարված խաչից: Կենտրոնական ժակատի ներքևի մասում կա մի պատվանդան, որի վրա կանգնեցված է Գրադլոն թագավորի հսկայական արձանը: Հաղթական կամարը վերանորոգվել է 1906 թվականին:
Եկեղեցու դիմաց գտնվող գերեզմանատան խաչաբլրում կարելի է տեսնել մի խաչ Լոկրոնանի գրանիտե գերեզմանաքարի վրա, որտեղ գրված է 1593 տարեթիվը: Բրիան և Տանգի աբեղաների զենքերով զինանշանը վերականգնվել է 1891 թվականին: Որոշ գրառումներ դեռ տեսանելի են և նշում են տարբեր վերականգնումների տարեթվերը:
Խաչաբլրի ներքևի հատվածում 1617 թվականի վերականգնումից հետո ավելացվել է մի խորան:
Եկեղեցու դիմաց գտնվող գերեզմանատուն ունի չորս փոքր կամարներով ճակատայի մասում և կլոր ձեղնամուտով դուռ: Համալիրը Վերածննդի ոճով է կառուցվել 1665 թվականին, վերակառուցվել՝ 1922 թվականին:
Տրեմենզ գյուղում գտնվող մատուռը երկար ժամանակ է արդեն չկա: Այլևս չկա նաև Տրինիտե գյուղակում գտնվող մեկ այլ մատուռ: 1804 թվականին այդ մատուռների ավերակներում պահպանվել էր միայն մեկ արձան, մեկ շատրվան և մատուռի զբոսայգի կոչվող դաշտային հատված:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.