Մասնակից:Lena9314/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Չինգիզ Խան (born Temüjin,[note 1] c. 1162 – օգոստոսի 18, 1227, ժամանակակից մոնղոլերեն արտասանություն [ˈt͡ɕʰiŋɡɪs χaːɴ], [ˈt͡ɕʰiŋːɡɪs ˈkaχaːn] or [ˈt͡ʃʰiŋːɡɪs ˈqaχaːn][1]), Մոնղոլական կայսրության և առաջին Մեծ Խանի հիմնադիր, որը պատմության մեջ դարձել է ամենամեծ սահմանամերձ կայսրությունը իր մահից հետո: Նա իշխանության եկավ միավորելու հյուսիսային Ասիայի քոչվորական ցեղերից շատերին: Կայսրությունը հիմնելուց և «Չինգիզ Խան» հռչակվելուց հետո նա սկսեց մոնղոլական հարձակումը, որը նվաճեց Եվրասիայի մեծ մասը: Պատերազմները, նախաձեռնված իր իսկ օրոք, դեմ էին Քարա Քիտային, Կովկասին, Խվարազմիային, Արևմտյան Խիային և Ջին դինաստիաներին: Այս պատերազմները հաճախ ուղեկցվում էին քաղաքացիական բնակչության մեծամասշտաբ ջարդերով, հատկապես Խվարազմիայում և Արևմտյան Ասիայի ղեկավարվող երկրներում: Իր կյանքի վերջին տարիներին, Մոնղոլական կայսրությունը գրավեց կենտրոնական Ասիայի և Չինաստանի հիմնական մասը:
Նախքան մահանալը Չինգիզ Խանը Օգեդեյ Խանին նշանակեց որպես իր ժառանգորդ: Ավելի ուշ իր թոռները բաժանեցին կայսրությունը խանությունների: [2] Չինգիզ Խանը մահացավ 1227 թվ. Արևմտյան Խիային հաղթելուց հետո: Իր իսկ ցանկությամբ, իր մարմինը թաղեցին անանուն գերեզմանում ինչ որ տեղ Մոնղոլիայում:[3] Իր հետնորդները տարածվեցին Մոնղոլական կայսրությունում՝ անցնելով Եվրասիայի մեծ մասը, նվաճելով կամ ստեղծելով վասալ պետություններ Չինաստանի, Կորեայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Եվրոպայի և հարավարևմտյան Ասիայի հիմնական մասերում: Այս հարձակումներից շատերը կրկնեցին տեղի բնակչության մեծամասշտաբ սպանդները: Արդյունքում Չինգիզ Խանը և իր կայսրությունը սարսափելի համբավ ունեցավ տեղի պատմության մեջ:
Իր ռազմական հաջողություններց զատ, Չինգիզ Խանը Մոնղոլական կայսրությունը զարգացրեց նաև այլ ձևերով: Նա հրամայեց ընդունել ուղուր ձեռագիրը որպես Մոնղոլական կայսրության գրավոր համակարգ: Նա նաև կիրառեց մերիթոկրասիան, սերմանեց կրոնական հանդուրժողականություն Մոնղոլական կայսրությունում և միավորեց հյուսիսային Ասիայի քոչվորական ցեղերին: Ներկայիս մոնղոլացիները համարում են նրան Մոնղոլիայի հիմնադիր հայր:[4]
Չինգիզ Խանը հայտնի էր պատերազմների իր վայրագությամբ և շատերի կողմից համարվում էր որպես ցեղասպանություն գործող ղեկավար: Սակայն նրան է վստահվել Մետաքսի ճանապարհը բերել մեկ միասնական քաղաքական միջավայր: Սա հանգեցրեց համեմատաբար հեշտ հաղորդակցության և առևտրի Հյուսիսային Ասիայի, Մահմեդական հարավարևմտյան Ասիայի և քրիստոնյա Եվրոպայի միջև՝ զարգացնելով այս երեք տարածաշրջանների մշակութային հորիզոնները: [5]