Մասնակից:Janyan99/Սևագրություն 3
From Wikipedia, the free encyclopedia
Սև բլոկ, հաճախ կիրառվում է նաև Սև դաշինք, մարտավարության տեսակ, որն օգտագործվում է ցուցարարների կողմից, որոնք կրում են սև հագուստ, դիմակներ (բալակլավա), շարֆեր, արևային ակնոցներ, մոտոցիկլետի սաղավարտներ, երեսպաշտպան և դեմքը թաքցնող, պաշտպանող այլ իրեր[1][2]։ Հագուստն օգտագործվում է կրողների ինքնությունը թաքցնելու և քրեական հետապնդումը խոչընդոտելու համար՝ դժվարացնելով ամբոխի մեջ կոնկրետ անձանց տարբերակումը: Այն նաև օգտագործվում է բողոքի ակցիաների մասնակիցների դեմքն ու աչքերը արցունքաբեր գազից պաշտպանելու համար, որն օգտագործվում է ոստիկանության կողմից բողոքի ակցիաների կամ քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ: Մարտավարության այս տեսակը թույլ է տալիս խմբին հանդես գալ որպես մեկ մեծ միասնական զանգված։[3] «Սև բլոկ» մարտավարությունը կիրառող ցուցարարները հաճախ ասոցացվում են անարխիզմի, անարխո-կոմունիզմի, կոմունիզմի, լիբերտարիանական սոցիալիզմի և հակագլոբալիստական շարժման հետ: Բողոքի այս տեսակի դրսևորումներից է «Փափուկ դաշինքը», որի մասնակիցները «Tute Bianche» շարժման նման, կրում են քողարկող հագուստ՝ ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից պաշտպանվելու համար:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/March_on_Crystal_City%2C_black_bloc_near_World_Bank.jpg/640px-March_on_Crystal_City%2C_black_bloc_near_World_Bank.jpg)
Մարտավարությունը մշակվել է 1980-ական թվականներին սքվոթերների տեղահանման, միջուկային էներգիայի, աբորտի սահմանափակումների և այլ երևույթների դեմ եվրոպական ինքնավար շարժման բողոքի ցույցերի ժամանակ[1]։ «Սև բլոկ» մարտավարության կիրառմամբ բողոքի ակցիաները Եվրոպայի սահմաններից դուրս գրավեցին ԶԼՄ-ների լայն ուշադրությունը՝ 1999 թվականին Սիեթլում Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ բողոքի ակցիաների ժամանակ, երբ սևազգեստ ցուցարարները վնասեցին «Gap»-ի, «Starbucks»-ի, «Old Navy»-ի և Սիեթլի գործարար հատվածում գտնվող միջազգային այլ ապրանքանիշների գույքն ու սեփականությունը[1][4]: