From Wikipedia, the free encyclopedia
Յոել Ռոմերո Պալասիո[2] (իսպ.՝ Yoel Romero Palacio; ( ծնվ. ապրիլի 30, 1977 թվական) ազգությամբ կուբացի , խառը մենամարտերի մարզիկ, նախկինում ազատ ոճի ըմբշամարտիկ[3]: Ներկայումս հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջին քաշային կարգում[4]: Որպես ազատ ոճի ըմբշամարտիկ Ռոմերոն նվաճել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալ եւ Օլիմպիական արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ Ռոմերոն ունի աշխարհի առաջնության 6, իսկ Օլիմպիական՝ 1 մեդալ: Նա զբաղեցնում է UFC միջին քաշային կարգի 3-րդ հորիզոնականը 2020 թվականի մարտի 9-ի դրությամբ:
Inessa Sargsian/Ավազարկղ2 | |
---|---|
Ծնվել է | Յոել Ռոմերո Պալասիո ապրիլի 30, 1977 (47 տարեկան) Պինար դել Ռիո, Կուբայի Հանրապետություն |
Այլ անուններ | Աստծո որդի (Soldier of God) |
Ապրելավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Հասակ | 1,78 մ [1] |
Կարգ | Միջինքաշային |
Տիրույթ | 1,87 մ |
Ոճ | ըմբշամարտ, բրազիական ջիու ջիթսու, բռնցքամարտ, սամբո, մուայ թայ |
Թիմ | «Ameican Top Team» (ATT) |
Դաս | Սև գոտի առաջին դան (ձյուդո) Սպորտի վարպետ (բռնցքամարտ) |
Ակտիվ շրջան | 2009-այժմ |
Խառնամարտ | |
Ընդհանուր | 13 |
Հաղթանակներ | 13 |
Նոկաուտով | 11 |
Որոշմամբ | 2 |
Պարտություններ | 5 |
Որոշմամբ | 4 |
Այլ տեղեկություն | |
Ազգականներ | Յոհան Պաբլո Էրնանդես (եղբայր) |
Ռոներոն հաղթել է այնպիսի մարզիկների ինչպիսիք են՝ Դերեք Բրանսոնը, Թիմ Քենեդին, Լիոտո Մաչիդան, Ռոնալդու Սոուզան, Քրիս Վեիդման եւ Լյուկ Ռոքհոլդը:
Ռոմերոն խառը մենամարտերում մեկնարկել է 2009 թվականի դեկտեմբեր ամսին՝ Գերմանիայում հաղթելով ավստրիացի Սաշա Վայնոլտերին:
2008-2011 թթ. ընթացքում Յոելի պատրաստությամբ զբաղվում էին մարզիչներ Սերգեյ Կուֆտինը (մարտական սամբո, MMA) եւ Զիկե Սիմիչը (քիքբոկս) «Peter Althof’s Martial Arts Gym Nuremberg» ակումբում: Հաջորդող 3 տարիների ընթացքում Յոելը տարել էր 5 հաղթանակ տարբեր կազմակերպություններում՝ ամբողջ Գերմանիայում եւ Լեհաստանում:
2011 թվականի հուլիսին Ռոմերոն պայմանագիր կնքեց «Սթրայքֆորս» (Strikeforce) կազմակերպության հետ, եւ մենամարտեց Ռաֆայել Կավալկանտեի հետ 2011 թվականի սեպտեմբերի 10-ին․ Ռոներոն պարտվեց 2-րդ ռաունդում՝ նոկաուտի ենթարկվելով: Վզի վնասվածքի պատճառով Ռոմերոն չմենամարտեց մինչ 2013 թվականը:
Ռոմերոն UFC-ի միջին քաշային կարգում առաջին անգամ մենամարտեց 2013 թվականի ապրիլի 20-ին Քլիֆֆորդ Սթարկսի դեմ[5]: Ռոմերոն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին՝ արժանանալով «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակին[6]:
Ռոներոյի եւ Դերերք Բրանսոնի մենամարտը պլանավորված էր անցկացնել 2013 թվականի օգոստոսի 31-ին UFC 164 մրցաշարում, սակայն Բրանսոնի վնասվացքի պատճառով մենամարտը չեղարկվեց[7]:
2013 թվականի նոյեմբերի 6-ին Ռոմերոն իր 2-րդ մենամարտում հանդիպեց Ռոննի Մարկեսին «UFC fight night 31»-ի ժամանակ[8]: Ռոմերոն հաղթեց նոկաուտով՝ 3-րդ ռաունդում:
2014 թվականի հունվարի 15-ին, 3-րդ մենամարտում Ռոմերոն հանդիպեց Դերեք Բրանսոնին «UFC fight night 35»-ի ժամանակ: Ռոմերոն հաղթեց 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Երկու մարզիկներն էլ ստացան «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը[9]:
Հաջորդիվ Ռոմերոն մրցեց Բրետ Տավարեսի հետ «UFC fox 11» մրցաշարում[10]՝ հաղթելով մրցավարների միաձայն որոշմամբ:
Ռոմերոյի եւ Թիմ Քենեդիի մենամարտը կայացավ 2014 թվականի սեպտեմբերի 27-ին UFC 178 մրցաշարում[11]: Ռոմերոն հաղթեց 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Դա Քենեդիի առաջին պարտությունն Էր տեխնիկական նոկաուտով վերջին 13 տարվա ընթացքում: Հաղթանակը Ռոմերոին բերեց «Երեկոյի լավագույն մենամարտ» պարգևը[12]։
Ռոմերոյի հաջորդ մենամարտը պետք է տեղի ունենար 2015 թվականի փետրվարի 28-ին Ռոնալդու Սոուզայի հետ UFC 184 մրցաշարում[13], սակայն Սոուզան չկարողացավ մենամարտել թոքաբորբի պատճառով[14]:
Մենամարտը հետաձգվեց եւ այն պետք է տեղի ունենար 2015 թվականի ապրիլի 18-ին «UFC fox 15» մրցաշարում, սակայն Ռոմերոն ստիպված էր հրաժարվել մենամարտից՝ ծնկի մենիսկի պատռվածքի պատճառով:
Ռոմերոն մենամարտեց Լիոտո Մաչիդայի հետ 2015 թվականի հունիսի 27-ին «UFC Fight Night 70» մրցաշարի շրջանակներում[15]: Ռոմերոն նոկաուտի ենթարկեց Մաչիդային 3-րդ ռաունդի 1:38 րոպեին, արմունկի հարվածների շարքից հետո՝ ստանալով «Երեկոյի ելույթ» մրցանակը[16]:
Ռոմերոյի եւ Սոուզայի մենամարտը պլանավորվեց արդեն 3-րդ անգամ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին «UFC 194»-ի շրջանակներում[17]: Ռոմերոն հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ[18]:
Ռոմերոյի եւ միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Քրիս Վեիդմանի մենամարտը կայացավ 2016 թվականի նոյեմբերի 12-ին «UFC 205» մրցաշարի ժամանակ: Ռոմերոն հաղթեց նոկաուտով 3-րդ ռաունդում եւ ստացավ «Երեկոյի ելույթ» մրցանակը[19][20]:
Միջին քաշային կարգում չեմպիոն Մայքլ Բիսպինգի վնասվածքի պատճառով կազմակերպվեց մենամարտ՝ Յոել Ռոմերոյի եւ Ռոբերտ Ուիտեկերի միջեւ ժամանակավոր չեպիոնի կոչման համար[21]: Ռոմերոն պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ[22]:
«UFC 221» մրցաշարի՝ երեկոյի գլխավոր մենամարտում Ռոմերոն նոկաուտի ենթարկեց Լյուկ Ռոքհոլդին: Հաղթողը պետք է հռչակվեր միջին քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն, սակայն Ռոմերոն չկարողացավ տեղավորվել այդ կարգում, եւ UFC-ին զրկեց նրան այդ հնարավորությունից[23]:
18 մարտ | 13 հաղթ․ | 5 պարտ․ |
Նոկաուտով | 11 | 1 |
Ցավեցնող հնարք | 0 | 0 |
Միաձայն որոշում | 2 | 4 |
226 / 5,000 Translation results Translation result
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.