From Wikipedia, the free encyclopedia
Դենպասար՝ Բալիի մայրաքաղաք և կղզու գլխավոր դարպասաշենք։ Քաղաքը նաև կենտրոն է Փոքր Սունդայի կղզիների այլ քաղաքների համար: Բալիում զբոսաշրջության արդյունաբերության արագ աճով Դենփանսարը խրախուսել և խթանել է բիզնեսի գործունեությունը և ձեռնարկությունները` նպաստելով, որ այն Բալի նահանգում աճի ամենաբարձր տեմպը ունենա: Դենպասարի բնակչությունը 2017[1][2] թվականին կազմել է 897 300 մարդ՝ 2010 թվականի մարդահամարի արդյունքների համեմատ կազմելով 788 445 մարդ ։
Դենպասար անվանումը՝ առաջացել է բալինյան «դեն» բառից, որը նշանակում է հյուսիս, «պասար», ինչը նշանակում է շուկա ցույց տալով քաղաքի ծագումը՝ որպես շուկայական քաղաք, այժմ այն գտնվում է Կումբասարի շուկայի տեղում (նախկին «Պեկեն Փայուք»), ներկայիս քաղաքի հյուսիսային մասում[3]:
18-րդ և 19-րդ դարերում Դենպասարը գործել է որպես հինդուիստական Թագավորության մայրաքաղաք՝ Մաջապահիթ Բանդունգ[4]:Այսպիսով, քաղաքը նախկինում կոչվում էր Բադունգ։ Թագավորական պալատը թալանվել ու ավերվել է 1906 թվականին հոլանդական ներխուժման ժամանակ։ Թաման Պուպուտանում գտնվող արձանը հիշատակում է 1906 թվականին Պուպուտանը, որտեղ շուրջ հազար բալինացիներ, ներառյալ թագավորը և նրա արքունիքը, մասսայական ինքնասպանություն գործեցին հոլանդական զորքերի ներխուժման ժամանակ, նրանց հանձնվելու փոխարեն[5]:
1958 թվականին Դենպասարը դարձավ Բալի նահանգի կառավարության նստավայրը: Այն շարունակում էր մնալ ինչպես Բադունգ Ռեջենսի, այնպես էլ Դենպասար քաղաքի վարչական կենտրոնը[6]: Թե՛ Դենպասարը , թե՛ Բադունգ Ռեջենսին արագորեն ֆիզիկական, տնտեսական, սոցիալական և մշակութային աճ ապրեցին[6]: Դենպասարը դարձավ ոչ միայն կառավարության նստավայր, այլև առևտրի, կրթության, արդյունաբերության և զբոսաշրջության կենտրոն[6]: Բնակչության միջին տարեկան աճը 4.05% է, բուռն զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկան նաև քաղաքային տարաբնույթ խնդիրներ։ Հետագայում որոշվեց, որ ծաղկող քաղաքային համայնքի կարիքներ ու պահանջներ բավարարելը լավագույնս լուծվելու է վարչական անկախություն տալով Դենպասարին՝ Բադունգ Ռեգենսից[6]: Համաձայնություն է ձեռք բերվել Դենպասարի կարգավիճակը մինչև ինքնավար քաղաքի կարգավիճակ բարձրացնելու մասին, 1992 թվականին Թիվ 1 օրենքով պաշտոնապես ստեղծվեց Դենպասար քաղաքը՝ 1992 թվականի հունվարի 15-ին: Այն 1992 թվականի փետրվարի 27-ին հանդիսավոր կերպով բացվել է ներքին գործերի նախարարի կողմից[6]: 2009 թվականի նոյեմբերի 16 -ին հետագա վարչական վերակազմակերպման ընթացքում համար 67 որոշմամբ Բադունգ Ռեջենսի մայրաքաղաքը Դենպասարից տեղափոխեց Մանգուպուրա ։
Դենպասարը գտնվում է ծովի մակերևույթից 4 մ (13 ֆուտ) բարձրության վրա ։ Մինչդեռ ընդհանուր տարածքը 127.78 կմ քառակուսի է կամ Բալի նահանգի ընդհանուր տարածքի 2.18% -ը: Հողատարածքի 2 768 հեկտարը բրինձ է, 10 001 հեկտարը՝ ցամաք, իսկ մնացած հողատարածքը 9 հեկտարն է։ Բադունգ գետը բաժանում է Դենպասարը, որից հետո գետը թափվում է Բենոաի ծոց[7]
Դենսպասը, որը գտնվում է հասարակածից անմիջապես հարավ, ունի արևադարձային, խոնավ և չոր կլիմա՝ պահպանեոլվ տաք և խոնավ եղանակ ողջ տարվա ընթացքում: Դրանով պայմանավորված, տարվա ընթացքում տեղի է ունենում ջերմաստիճանի մի փոքր տատանում, և ջերմաստիճանը միջինում կազմում է մոտավորապես 28 աստիճան ցելսիուս: Տարին բաժանված է երկու եղանակների` թաց և չոր: Խոնավ սեզոնը տևում է նոյեմբերից մինչև մայիս, իսկ չորը՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
2010 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 788 445 մարդ՝ նախորդ տասնամյակում եղած 533 252-ի համեմատ։ 2000-2010 թվականներին Դենպասարում բնակչությունն աճել է տարեկան շուրջ 4%, 2005-2010 թվականներին Դենպասարն աճել է շատ ավելի արագ, քան նախորդ հինգ տարիների ընթացքում: 2002 թվականի Բալիի ռմբակոծությունների հետևանքները մեծ, ճնշող ազդեցություն ունեցան զբոսաշրջության, աշխատատեղերի և այլ կղզիներից ներգաղթելու վրա: Սակայն, եթե ներկայիս միտումները պահպանվեն, սպասվում է, որ հաջորդ մարդահամարին Դենփասարի բնակչությունը հեշտությամբ կգերազանցի մեկ միլիոն բնակիչը: Դենփասարում տղամարդիկ մոտ 4,57 տոկոսով ավելին են, քան կանայք։ 2015 թվականի միջխորհրդարանական հարցման տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 879 098 մարդ[8]: Բնակչության մոտավորապես 65,95% - ը հինդուիստներ են, մինչդեռ իսլամը թվով ամենամեծ փոքրամասնությունների դավանանքն է (24,32%), որին հաջորդում են քրիստոնեությունը (7,34%), բուդդիզմը (2,35%) և կոնֆուցիականությունը (0,03%)[2]:
Վարչականորեն քաղաքային կառավարությունը բաղկացած է չորս շրջաններից, որոնք բաժանված են 43 ենթատարածքների՝ 209 գյուղերի հետ միասին: Դեփանսարը մշակել է բազմաթիվ միջոցառումներ հանրային ծառայությունների բարելավման համար[9]:
Դենպասարը բաժանված է չորս շրջանի, որոնք թվարկված են ստորև՝ ներկայացնելով 2010 թվականի մարդահամարի տվյալները[10]: Դենպասար Սելաթան (Հարավային Դենպասար) 244 851 Դենպասար Տիմուր (Արևելյան Դենպասար) 138,404 Դենպասար Բարաթ (Արևմտյան Դենպասար) 229 435 Դենպասար Ուտարա (Հյուսիսային Դենպասար) 175,899
Մեծ Դենպասարը տարածվում դեպի է զբոսաշրջային շրջաններ, ներառելով Քութան և Ուբուդը[11]:
Զբոսաշրջության զարգացումը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները մեծ ազդեցություն են ունեցել Դենպասարի վրա: Առևտուրը, հյուրանոցները և ռեստորաններ գերակշռում են քաղաքի համախառն տարածաշրջանային ներքին արտադրանքում։[12]Դենպասարի տնտեսությունը խթանում է նաև արհեստագործական իրերի արտադրությունը, ինչպիսիք են հուշանվերների փորագրությունները և քանդակները: Այնուամենայնիվ արհեստագործական արդյունաբերությունը, ճնշում է գործադրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության և ասիական այլ զարգացող երկրների ՝ Վիետնամի, Թաիլանդի, Հնդկաստանի, Մալայզիայի և Չինաստանի մրցակցության պատճառով: Այս մրցակից երկրները առավելագույնի են հասցնում արտադրության մասշտաբները՝ օգտագործելով արդյունաբերական տեխնոլոգիաները, մինչդեռ Դենպասարում արհեստագործական արդյունաբերությունը շարունակում է կենտրոնացած լինել ավանդական հմտությունների և ձեռագործ ապրանքների վրա՝ սահմանափակելով արտադրության քանակը։
Իսկական Բալին հայտնի էր իր կավաշեն պատերով և ծղոտե դարպասներով[13]: Այնուամենայնիվ, դարպասավորված բնակելի կառուցապատումները և խանութների տները այժմ բնութագրում են քաղաքային Բալիը: 19-րդ դարի վերջին կառուցված միջավայրը ստեղծվում էր ելնելով քաղաքի քաղաքական իրավիճակից: Դա հանգեցրել է նրան, որ իշխող ընտանիքի նստավայրը դարձել է քաղաքի կենտրոնը[14]: Շուկայական թաղամասները կարևոր դեր խաղացին Բադունգի թագավորությունում և դա այնքան շարունակվեց երբ գաղութային տերությունները սկսեցին վերահսկողություն իրականացնել Բալիի վրա: 20-րդ դարի ընթացքում Դենպասարը բախվեց քաղաքային լանդշաֆտների փոփոխման մարտահրավերներին, որոնք առաջացել էին քաղաքական փոփոխությունների արդյունքում: Այն զարգացումները, որոնք բերվել են գաղութային տերությունների կողմից համարվում էին Բալիի բնիկ մշակույթը քայքայող: Չնայած նրան որ Դենպասարը հայտնի դարձավ որպես «վերաբնակեցվող քաղաք», այնուամենայնիվ, կար ուժեղ կապվածություն բնիկ մշակույթի հետ[15]: 21-րդ դարի ընթացքում Դենպասարն անցել է զանգվածային չպլանավորված զարգացման զբոսաշրջության ընդլայնման կապակցությամբ, որը տանում է դեպի քաղաքի կենտրոնում ավելի ու ավելի ժամանակակից օբյեկտների կառուցման։
Դենպասարում կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Սպիտակ ավազոտ լողափերը հայտնի են ամբողջ կղզում: Սերֆինգ լողափը Սերանգան կղզին է: Սանուր լողափն ունի հանգիստ ջրեր և հիանալի է արևին լողալու և քիթսերֆինգ քշելու համար: Նգուրա Ռայի միջազգային օդանավակայանից տասը րոպե հեռավորության վրա գտնվում է Քութա քաղաքը, որտեղ տեղակայված են զբոսաշրջիկներին սպասարկող հյուրանոցներ, ռեստորաններ, մոլեր, սրճարաններ, շուկաներ և առողջարաններ: Դենպասարի շրջանում Բալինյան բոլոր տեսակի ձեռագործ աշխատանքները ներկայացված են տեղական խանութներում: Դրանք ներառում են արվեստի գործեր, խեցեգործություն, գործվածքներ և արծաթեղեն։ Բատիկի կտորը վաճառվում է ամբողջ Դենպասարում, իսկ բատիկ սարոններն ու տղամարդկանց վերնաշապիկները զգալիորեն մատչելի են:
Դենպասարն ունի մի քանի նշանավոր համալսարաններ և հաստատություններ: Նրանցից ոմանք են Ուդայանի Համալսարան Վարմադևի Համալսարան Ազգային կրթության համալսարան Դվիջենդրայի Համալսարան Մախասարասվատի համալսարան Դենպասարում Ինդոնեզերեն Արվեստի ինստիտուտ, Դենպասարում
Քաղաքը սպասարկում է Նգուրա Ռայի միջազգային օդանավակայանը, որը Ինդոնեզիայում ամենաաշխույժներից մեկն է[16]:
Բենոա նավահանգիստը ծովով Դենպասար մուտքն է և ներկայումս ղեկավարվում է ՊՏ Պելինդո III-ի կողմից[17]: Նավահանգիստը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա և գործում է 1924 թվականից։
Դենպասարի հասարակական տրանսպորտը, հատկապես քաղաքային փոխադրումների համար դառնում է անարդյունավետ և անորակ քանի որ 2010 թվականի դրությամբ մեքենաների միայն 30%-ն է շարունակում է աշխատել։ Հասարակական տրանսպորտը հանրամատչելի չէ, և այն օգտագործվում է ընդհանուր բնակչության միայն 3% -ի կողմից:[18]: Մինչդեռ, մասնավոր տրանսպորտային միջոցների աճը կազմում է տարեկան 11% և համեմատելի չէ նոր ճանապարհների կառուցման հետ: Այդ պատճառով Դենպասար քաղաքում խցանումներն անխուսափելի են։ 2011 թվականի օգոստոսից քաղաքում գործում է սրընթաց ավտոբուսային համակարգը որը կոչվում է Տրանս Սարբագիտա։ Երկու հիմնական երթուղիներ և որոշ երկաթուղային գծեր շահագործվում են ամեն օր առավոտյան 5-ից երեկոյան 9-ը: Ավտոբուսների համար նախատեսված գոտի չկա. նրանք շրջում են կենտրոնական փողոցներով: 2012 թվականին այդ ծառայությունից օգտվել են օրականում միջինը 2800 ուղևոր[19]: 2013 թվականին ավարտվել է ճանապարհային համակարգի երկու գլխավոր բարելավվում։ Օգոստոսին բացվել է Դյուա Ռուչի խաչմերուկում գտնվող ստորգետնյա անցումը։ Այն մի փոքր հեռու է Դենպանսարի սահմանից բայց համաֆինանսավորվեց քաղաքի կողմից՝ թողնելով իր դրական ազդեցությունը Դենպասարում տրանսպորտային երթևեկության վրա[20]:
Այնուհետև հոկտեմբերի 1-ին բացվել է Բալի Մանդարի չորս գոտիներով վճարովի ճանապարհը միացնելով Բենոա նավահանգիստը, Նգուրա Ռայի օդանավակայանը և Նուսա Դուան։
Դենպասարը հյուրընկալել է բազմաթիվ միջազգային և ազգային մարզական միջոցառումներ։ 2008 թվականին Դենպասարը, Բալիում լողափերի ասիական խաղերի անցկացման վայրն էր: 2009 թվականին Դենպասարը նաև նետաձգության Ասիայի առաջնությունն է անց կացրել: Դենպասար քաղաքում է գտնվում Պերսեդեն Դենպասար ֆուտբոլային ակումբը,[21] որը խաղում է Նուսանթարի լիգայում։
Չնայած Դենպասարում արվեստներն ու մշակույթը հիմնականում հոմանիշ են հինդուական արվեստին և մշակույթին, և դրա հետ մեկտեղ առկա է նաև փոխգործակցության բարձր մակարդակ այլ մշակույթների հետ, որոնք ուղեկցում էին հասարակության բոլոր շերտերի այցելուների ժամանումը: Հինդուիստական կրոնական ծեսերից ներշնչված ավանդական արժեքները դեռ խիստ ազդեցություն ունենն քաղաքի վրա[22]: Ավանդական Բալինյան մշակույթը դեռ խոր արմատներ ունի Դենպասարում: Այն կարող է արժեքներ, սահմանված կարգեր և վարքեր ներառել հասարակության մեջ, որոնք պատրիրինալ ազգակցական համակարգերի վրա են հիմնված: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ընդունված սովորույթներից շատերը սկսեցի վիճարկվել մարդկանց կողմից, հատկապես սեռի և ժառանգության հարցերի վերաբերյալ[23]: Դենպասարում կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Պուրա Ջագաթնաթհան Դենպասարի ամենակարևոր հինդուական տաճարն է: Այն կառուցվել է 1953 թվականին[24]: Պուրի Պեմեքուտան Դենպասարի նախկին թագավորական պալատն է, որը հրդեհվել է Բալիում հոլանդական հարձակման ժամանակ (2006 թվականին):[25] Պալատը համեմատաբար համեստ ոճով է վերակառուցվել և այն կարելի է այցելել: Պուրա Մաոսպահիտ հինդուական տաճարը կառուցվել է 14-րդ դարում և մեծապես տուժել Է 1917 թվականի Բալիական երկրաշարժից, իսկ հետո վերականգնվել[26]: Տաճարում պահվում են Գարուդայի և Բատարա Բայուի՝ խորհրդապաշտ հսկայի երկու տպավորիչ արձաններ: Սուրբ Ջոզեֆի եկեղեցին հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը կառուցվել է հինդուիստական ոճով: Էքսկուրսիա Դենպասար քաղաքում Չկա ավելի լավ տարբերակ քան խորասուզվել՝ ուսումնասիրելով Բալիի կղզու ամենախիտ բնակեցված քաղաքը , ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից, հարուստ մշակութային ժառանգության մեջ։ Բաջարա Սանդհի հուշարձանը Դենպասարի գլխավոր ուղենիշն է, տեղադրված է հենց Ռենոն հրապարակի կենտրոնում։ Այս վայրը գտնվում է Բալիի նահանգապետի գրասենյակի կողքին, և դժվար է չնկատել նրա վեհ կառույցը որը, հիշեցնում է Բալիի հոգևորականի կամ "բաջրայի"աղոթքի զանգը։ Պատվանդանի ներսում կա թանգարան, որը ցուցադրում է ժողովրդի անցյալում անկախության պայքարի պատմական տարբեր դիորամաներ:
Բալիի թանգարանում ներկայացված են բալինյան արվեստը և պատմությունը: Թանգարանը կառուցված է ավանդական բալինյան ոճով: Թանգարանի ներսում կա չորս հիմնական շենք, որոնցից յուրաքանչյուրն ունի ցուցանմուշների իր ուրույն մասնագիտացումը[27]:
Պալեմբանգ, Ինդոնեզիա Մեքսիկա Վերակրուս, Վերակրուս, Մեքսիկա Իսպանիա Գրան Կանարիա, Իսպանիա Թաիլանդ Պուխետ, Թաիլանդ Չինաստան Հայկու, Չինաստանի[28] Մալայզիա Ջորջթաուն, Մալայզիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.