Մասնակից:ArpiMir/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Չոր նախաճաշեր (նաև հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր), հացահատիկային հիմքով սննդային խտանյութերի տեսակ, նախապես եփված և տափակված հատիկների կամ եգիպտացորենի ու ցորենի հատիկների տապակման ժամանակ ստացված արտադրատեսակներ՝ համային հավելումներով, որոնք լիովին պատրաստ են սննդի մեջ օգտագործելու համար, սովորաբար նախաճաշի ժամանակ: Դրանք ավելացնում են ջրի, կաթի կամ մրգային հյութի մեջ՝ շիլա պատրաստելու նպատակով: Հացահատիկային նախաճաշերի թվում առավել հայտնի են փաթիլները, մյուսլին, նախուտեստները և արագ կամ ակնթարթային պատրաստման շիլաները: Այսօր սննդի արդյունաբերությունն արտադրում է բազմաթիվ այլ շաքարացված մթերքներ[1][2]:
Ռուսաստանում 20-րդ և 21-րդ դարերի սահմաններում խրթխրթան օղակների, ձողիկների, չորացրած հացի, «պայթեցված» հատիկների և չիպսերի սպառումը տասը տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով:
Պատրաստի հացահատիկային նախաճաշերը ժողովրդականություն սկսեցին վայելել 1899 թվականին՝ ամերիկացի դոկտոր Ջոն Հարվի Քելոգի շնորհիվ, որը եգիպտացորենի փաթիլների գյուտարարն է: Քելոգը ձգտում էր ավանդական նախաճաշը փոխարինել առողջարար սննդով Միչիգանի իր առողջարանների հիվանդների համար: