From Wikipedia, the free encyclopedia
NMKV Co., Ltd (Nissan Mitsubishi Kei Vehicle[1]), Ճապոնիայի երկու ավտոարտադրողների՝ Nissan-ի և Միցուբիշիի համատեղ ձեռնարկությունը, որը ստեղծվել է քեյ-քարեր արտադրելու համար: Այս պահին արտադրվում են Mitsubishi eK և Nissan Dayz մոդելները, ինչպես նաև ավելի բարձր Mitsubishi eK Space և Nissan Roox մոդելները։
Nissan-ը և Միցուբիշին պայմանավորվել են ընդլայնել իրենց համագործակցությունը քեյ-քարերի մշակման գործում սովորական ռեբրենդինգից մինչև 2010 թվականի դեկտեմբերին համատեղ ձեռնարկության ստեղծումը[2][3]։ Համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի մայիսի 20-ին, իսկ արդեն հունիսի 1-ին ստեղծվել է NMKV-ն[4][5]։
Ընկերությունները նաև կիսել են պարտականությունները՝ Nissan-ը պատասխանատու է բաղադրիչների գնման և ավտոմեքենաների դիզայնի համար, իսկ Միցուբիշին՝ ավտոմեքենաների մշակման և հավաքման համար: Համատեղ ձեռնարկության նպատակն է բարձրացնել քեյ-քարերի հատվածում Nissan-ի և Միցուբիշիի բաժինը 2010 թվականին գրանցված 15 տոկոսից մինչև 20 տոկոս[1][6][7][8]։
2013 թվականի մարտին երկու ընկերությունների ջանքերով հայտնվում է առաջին մոդելը՝ երրորդ սերնդի Mitsubishi eK-ն (նույն Nissan Dayz-ը՝ առաջին սերնդի), իսկ վաճառքը սկսվել է նույն տարվա հունիսին: Ամիսներ անց հայտնվեց ավելի մեծ ծավալով տարբերակ, որը կոչվում է՝ Mitsubishi eK Space (նույն Nissan Dayz Roox)[9][10]։ 2013 թվականին նրանք մտել են Ճապոնիայի ամենավաճառվող քեյ-կարերի թոփ տասնյակի մեջ[11]։Մոդելների արժեքը նվազեցվել է 30 տոկոսով, քանի որ բաղադրամասերն արտադրվում էին Ճապոնիայից դուրս: Նաև Nissan-ը մեծ ներդրում է ունեցել ավտոմեքենաների շարժիչների բարելավման գործում, Օրինակ սեղմման աստիճանը դարձել է 12: 1[12]։
2016 թվականի ապրիլին Միցուբիշին խոստովանել է, որ պակասեցնում է NMKV գործարանում արտադրվող քեյ-քարրերի բոլոր մոդելների վառելիքի սպառման ցուցանիշները: Խոստովանության պատճառով հաջորդ ամիս Nissan-ը գնում է Միցուբիշին[13]։
2019 թվականի մարտին ներկայացվել են չորրորդ սերնդի eK և երկրորդ սերնդի Dayz մոդելները, իսկ 2020 թվականի հունվարին ներկայացվել են երկրորդ սերնդի eK Space և Roox մոդելները։
Թողարկման ամսաթիվ | Nissan | Միցուբիշի | ||
---|---|---|---|---|
Նկար | Անվանում | Նկար | Անվանում | |
2013 թվականի հունիսի 6[14][15] | Dayz | eK Wagon | ||
2013 թվականի հունիսի 6[14][15] | Dayz Highway Star | eK Custom | ||
2014 թվականի փետրվարի 13[9][10] | Dayz Roox | eK Space | ||
2014 թվականի փետրվարի 13[9][10] | Dayz Roox Highway Star | eK Space Custom | ||
2019 թվականի մարտի 28 | Dayz | eK Wagon | ||
2019 թվականի մարտի 28 | Dayz Highway Star | eK X | ||
2020 թվականի մարտի 19 | Roox | eK Space | ||
2020 թվականի մարտի 19 | Roox Highway Star | eK X Space |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.