Մասնակից:Սիրանուշ Մանուկյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Էխինոկոկոզ, ժապավենաձև որդերի էխինոկոկային տիպով հարուցվով մակաբուծային հիվանդություն է[1]։ Հիվանդության երկու հիմնական տեսակներն են՝ բշտային էխինոկոկոզ և ալվեոլային էխինոկոկոզ[1]։ Քիչ հայտնի ձևերն են բազմաբշտային և միաբշտային էխինոկոկոզները[1]։ Հիվանդությունը հիմնականում սկսում է առանց ախտանշանների և կարող է տևել տարիներ[1]։ Դիտվող ախտանշանները կախված են բշտի չափերից և տեղակայումից[1]։ Ալվեոլային ձևը սովորաբար սկսվում է լյարդում, բայց կարող է տարածվել դեպի մարմնի այլ մասեր, օրինակ՝ թոքեր կամ գլխուղեղ[1]։ Լյարդի ախտահարման ժամանակ դիտվում է որավայնային ցավ, քաշի կորուստ, դեղնախտով պայմանավորված թեթևակի դեղնություն[1]։ Թոքերի ախտահարման դեպքում կարող է դիտվել ցավ կրծքավանդակում, կարճացած շնչառություն և հազ[1]։
Հիվանդությունը տարածվում է մակաբույծի ձվերով աղտոտված սննդով կամ ջրով, կամ փակ ճանապարհով՝ վարակված կենդանու հետ շփման ժամանակ[1]: Նրանց օրգանիզմից ձվերը կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր[2]։ Ամենից հաճախ վարակվում են շները, աղվեսները, գայլերը[2], սնվելով բուշտ պարունակող կենդանիների, օրինակ ոչխարների և կրծողների օրգաններով[2] ։ Մարդու մոտ դիտվող հիվանդության ձևը կախված է այն առաջացնող էխինոկոկի տեսակից[1]։ Սովորաբար ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, չնայած համակարգչային (ՀՇ) և մագնիսառեզոնանսային շերտագությունները նույնպես կարող են կիրառվել[1]։ Արյան մեջ հայտնաբերվող մակաբույծի նկատմամբ առաջացած հակամարմինները կարող են լինել այնքան օգտակար, որքան կենսազննումը[1]։
Հիվանդությունը կարելի է կախարգելել բուժելով վարակակիր շներին և վատվաստելով ոչխարներին[1]։ Բուժումը նույնպես բարդ է[1]։ Բշտային ձևը կարելի է դրենավորել մաշկի միջոցով։ Ալվեոլային ձևը հիմնականում պահանջում է վիրահատական միջամտություն՝ համակցված դեղորայքային բուժմամբ։ Դեղորայքներից կիրառվում է ալբենդազոլը, որն անհրաժեշտ է օգտագործել մի քանի տարի[1][3]։ Ալվեոլային ձևը կարող է ավարտվել մահվամբ[1]։
Հիվանդությունը տարածված է աշխարհի շատ տարածաշրջաններում, և ներկայումս հանդիպում է մոտավորապես մեկ միլիոն մարդու մոտ[1]։ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի որոշ շրջաններում բնակչության 10%-ը և ավելին վարակված են[1]։ 2015 թվականին բշտային ձևը առաջացրել է 1200 մահով պակաս 1990 թվականից, երբ դիտվել է 2000 մահ[4][5]։ Հիվանդության բուժման տնտեսական արժեքը կազմում է տարեկան 3 միլիարդ ԱՄՆ դոլար[1]։ Հիվանդությունը դասակարգվում է որպես մոռացված արևադարձային հիվանդություն և պատկանում է հելմինթոզների (ճիճվային վարակ) խմբին[6]։ Այն հանդիպում է նաև խոզերի, կովերի և ձիերի շրջանում[1]։