Մասնակից:Լուսինե Ժամկոցյան/Ավազարկղ/2
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ միանշանակ, բայց գործնականորեն կարելի է խաղը համարել ամբողջական տեղեկատվությամբ խաղ, եթե
- մասնակիցները ազդում են խաղային իրավիճակի վրա դիսկրետ գործողություններով՝ քայլերով: Քայլերի հաջորդականությունը սահմանված է կանոններով և կախված չէ խաղացողների արձագանքի արագությունից, այսինքն՝ հերթական քայլը կատարում է այն մասնակիցը, որը ըստ կանոնների պետք է այն կատարի, այլ ոչ թե նա, ով առաջինն է գլխի ընկել կամ հասցրել կատարել:
- խաղի ցանկացած պահի բոլոր խաղացողները ամբողջական տեղեկություն ուեն խաղի վիճակի մասին, այսինքն՝ խաղացողներից ցանկացածի դիրքի և բոլոր հնարավոր քայլերի մասին:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Paul_C%C3%A9zanne%2C_Les_joueurs_de_carte_%281892-95%29.jpg/640px-Paul_C%C3%A9zanne%2C_Les_joueurs_de_carte_%281892-95%29.jpg)
Ընդ որում անգլերենում գոյություն ունի համանուն հասկացություն խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of complete information), որը փոքր-ինչ տարբերվում է այս հոդվածում նկարագրված խաղ ամբողջական տեղեկատվությամբ (անգլ.՝ game of perfect information ) հասկացությունից: Complete-տեղեկատվությամբ խաղերում խաղացողներին հայտնի են միայն օգտակարության գործառույթը և խաղի կանոնները, բայց պարտադիր չէ, որ հայտնի լինեն միմյանց քայլերը: Այսպես՝ պոկերը հանդիսանում է complete տեղեկատվությամբ խաղ, բայց ոչ perfect տեղեկատվությամբ. խաղի կանոններն ու օգտակարության գործակիցները հայտնի են, իսկ խաղացողների քայլերը՝ ոչ: Աճուրդը լիարժեք չէ անգամ complete առումով, քանի որ յուրաքանչյուր խաղացող գիտի իր օգտակարության գործառույթը, բայց չգիտի մյուս խաղացողների օգտակարության գործառույթը:
- Պատկերասրահ
- շախմատ
- Լե Կատրո