From Wikipedia, the free encyclopedia
Պալանգա միջազգային օդանավակայան, տարածշրջնային միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Պալանգա առողջարանային քաղաքի և Բալթիկ ծովի հարևանությամբ: Այն թվով երրորդ մեծ օդանավակայանն է Լիտվայում: Նախատեսված է կարճ ճանապարհներով դեպի Եվրոպա ուղևորություններ կատարելու համար: Այն ծառայում է Լիտվիայի բալթյան ծովային հանգստավայրերին, Պալանգայի, Կլայպեդայի և Լատվիայի արևմտյան տարածաշրջաններին:
Պալանգա օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: PLQ – ԻԿԱՕ: EYPA | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Հանրային | ||
Օպերատոր | Լիտվայի պետություն | ||
Ծառայում է | Պալանգա, Լիտվա | ||
Տեղագրություն | Լիտվա | ||
Բարձրացում ԲԾՄ | 33 ֆտ / 10 մ | ||
Կոորդինատներ | |||
Կոորդինատներ | 55°58′24″ հս․ լ. 021°05′38″ ավ. ե.HGЯO | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
01/19 | 7,478 | 2,280 | |
Պալանգայի օդանավակայանը սկսել է իր գործունփությունը 1937 թվականին ներկայիս տերմինալի՝ 7 կիլոմետրանոց հեռավորության վրա, Պալանգա-Դարբենայ ճանապարհի հարևանությամբ: Լիտվայի օդային ուժերի օդաչուները վերապատրաստվել են այստեղ: 1939 թվականին, Լիտվայում առաջին ավիաընկերությունը սկսեց գործել Կաունաս - Պալանգա երթուղով:
1940-1941 թվականներին և 1945–1963 թվականներին օդանավակայանը օգտագործվել է Խորհրդային Միության օդային ուժերի կողմից: 1963 թվականին ռազմական օդանավակայանը վերափոխվել է, որպես հասարակական օդանավակայանի: 1991 թվականին Պալանգա օդանավակայանը վերագրանցվել է, որպես ազգային օդանավակայանի, որը սեփականաշնորհվել է պետության կողմից:
1993 թվականից օդանավակայանից օգտվող ուղևորների թիվը տարեկանում գրանցեց մեծ գերաճ: 1994 թվականից սկսած օդանավակայանում տարվել են վերնորոգման աշխատանքներ: 1997 թվականից սկսած օդանավակայանը ներառվել է խոշոր միջազգային ավիացիոն կազմակերպության կազմում:
2004 թվականին օդանավակայանի ուղեվորների քանակը 60% -ով ավելացել է քան 2003 թվականին, ինչը պայմանավորված էր Լիտվայի՝ Եվրոմիության անդամ դառնալու հետ:
Օդանավակայանը կազմված է երկու տերմինալներից, որոնք իրարեն միացված երկու փոքր անցուղիներով:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.