From Wikipedia, the free encyclopedia
Վասիլ Բիկով (բելառուս․՝ Васіль Уладзіміравіч Быкаў, [1][2]), բելառուս և խորհրդային գրող, հասարակական գործիչ, ԲՍՍՀ 9-11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Արշո/Ավազարկղ-ՎիքիԹիմ11 |
---|
Արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984) և Բելառուսի ժողովրդական գրող (1980) կոչումներին։ Լենինյան (1986), ԽՍՀՄ Պետական (1974) և Բելառուսի ԽՍՀ պետական (1978) մրցանակների դափնեկիր է։
Ստեղծագործությունների մեծ մասը պատմվաքներ են, որոնց գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին և որոնցում ցուցադրվում է մարդու բարոյական ընտրությունը կյանքի ամենադրամատիկ պահերին։
Վասիլ Բիկովը ծնվել է 1924 թվականի հունիսի 19-ին Վիտեբսկի մարզի Ուշաչսկի շրջանի Բիչկի գյուղում՝ գյուղացիական ընտանիքում: Մանկուց տարվել է նկարչությամբ։ Ավարտել է Կուբլիչի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև սովորել է Վիտեբսկի գեղարվեստի ուսումնարանի քանդակագործական բաժնում (1939-1940), որը թողել է կրթաթոշակների չեղարկման պատճառով[3], և ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցում (մինչև 1941 թվականի մայիս)։ 1941 թվականի հունիսին էքստեռն քննություններ է հանձնել 10-րդ դասարանի համար։
Պատերազմը վրա է հասել Վասիլին Ուկրաինայում, որտեղ մասնակցել է պաշտպանական աշխատանքներին: Բելգորոդում նահանջի ժամանակ հետ է մնացել իր շարասյունից և ձերբակալվել։ Բիկովին քիչ է մնացել գնդակահարեին որպես գերմանացի լրտես[4] ։ 1941-1942 թվականների ձմռանն ապրել է Սալտիկովկայում և Սարատովի մարզի Ատկարսկ քաղաքում, սովորել է երկաթուղային դպրոցում:
1942 թվականի ամռանը զորակոչվել է բանակ, ավարտել է Սարատովի հետևակային ուսումնարանը։ 1943 թվականի աշնանը ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում: Մասնակցել է Կրիվոյ Ռոգ, Ալեքսանդրիա և Զնամենկա քաղաքների համար մղվող մարտերին։ Կիրովոգրադի գործողության ժամանակ վնասվածքներ է ստացել ոտքի և որովայնի շրջանում (սխալմամբ արձանագրվել է որպես զոհ)․ վիրավորվելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները հիմք են հանդիսացել «Մահացածներին ցավոտ չէ» վիպակի համար: 1944 թվականի սկզբին երեք ամիս գտնվել է հոսպիտալում։ Այնուհետև մասնակցել է Յասկո-Կիշնևյան օպերացիային, Ռումինիայի ազատագրմանը։ Գործող բանակի հետ անցել է Բուլղարիայով, Հունգարիայով, Հարավսլավիայով, Ավստրիայով․ եղել է ավագ լեյտենանտ, դասակի, ապա բանակային հրետանու հրամանատար։ «Երկար ճանապարհ դեպի տուն» (2003) պատերազմի մասին հիշողությունների գրքում վերհիշել է այսպես․
Կանխազգում եմ նվիրական հարց վախի մասին. «Արդյո՞ք վախենում էի»։ Իհարկե, վախենում էի, և միգուցե երբեմն վախկոտ էի: Բայց վախերը պատերազմում շատ են, և նրանք բոլորը տարբեր են։ Վախ գերմանացիների հանդեպ, որ կարող էին գերեվարել, գնդակահարել, վախ կրակի, հատկապես հրետանու կամ ռմբակոծության պատճառով։ Եթե պայթյունը մոտակայքում է, թվում է, որ մարմինն ինքը՝ առանց բանականության մասնակցության, պատրաստ է հազար կտոր լինել վայրի տանջանքներից: Բայց կար նաև վախ, որը գալիս էր թիկունքից՝ իշխանությունից, բոլոր այն պատժիչ մարմիններից, որոնք պատերազմում ոչ պակաս էին, քան խաղաղ ժամանակներում: Նույնիսկ ավելին[4]։ |
Զորացրվելուց հետո ապրել է Գրոդնոյում (1947 թվականից)։ Սկսել է հրատարակել 1947 թվականից, աշխատել է արհեստանոցում, «Գրոդնենսկայա պրավդա» տարածաշրջանային թերթի խմբագրությունում (մինչև 1949 թվականը)։ 1949-1955 թվականներին կրկին ծառայել է խորհրդային բանակում, 1955 թվականին վերջնականապես զորացրվել է մայորի կոչումով։ 1955-1972 թվականներին նորից աշխատել է «Գրոդենսկայա պրավդա» թերթում։ 1959 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1972-1978 թվականներին եղել է Բելառուսական ԽՍՀ Գրողների միության Գրոդնոյի մասնաճյուղի քարտուղարը։ Բիկովը եղել է Սոլժեցինին ու Սախարովին նամակ ուղղած խորհրդային գրողներից մեկը, բայց հետագայում հերքել է իր մասնակցությունը այդ նամակին։
1978 թվականին տեղափոխվել է Մինսկ։ Ընտրվել է Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1978-1989 թվականներին։
1988 թվականին դարձել է Բելառուսական ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը։ 1988 թվականին եղել է Կուրապատիում խորհրդային հանցագործությունների քննության պետական հանձնաժողովի անդամ[5]։ 1989 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, դարձել միջտարածաշրջանային պատգամավորական խմբի անդամ։ Եղել է բելառուսական PEN ակումբի նախագահ։ 1994 թվականի նախագահական ընտրություններում դարձել է Զենոն Պոզնյակի վստահելի անձը[6]։ Քննարկելով Պոզնյակի պարտությունը ընտրություններում՝ գրել է, որ 20-րդ դարի վերջին բելառուսական ժողովուրդը «մտահոգված էր ոչ այնքան վերակենդանացման, այլ գոյատևման խնդրով»: Ալեքսանդր Լուկաշենկոյին բնութագրել է որպես «սովխոզի ամբարտավան, պրագմատիկ տնօրեն, որի գաղափարներն այնքան պարզ էին, որքան կովի բառաչը». «Ուշադրություն չդարձնելով ազգային սկզբունքներին՝ Լուկաշենկոն շտապել է Ռուսաստան, առաջին հերթին իր համար աջակցություն ստանալու համար, ինչպես նաև հաց, բենզին, գազ, առանց որի հնարավոր չէր ոչ միայն «վերակենդանանալ», այլև ձմեռը գոյատևել մինչև գարուն»[7]:
1996 թվականի մարտի 24-ին` Ռուսաստանի և Բելառուսի առաջին ինտեգրման պայմանագրի ստորագրման նախօրեին, գլխավորել է հանրահավաքի կազմկոմիտեն։ Հանրահավաքը դարձել է «Մինսկի գարնան» մասը։ Հանրահավաքի կազմակերպիչը եղել Բելառուսի ժողովրդական ճակատը[8]։
1997 թվականի վերջից ապրել է արտերկրում՝ քաղաքական արտագաղթի մեջ. նախ՝ Ֆինլանդիայի PEN ակումբի հրավերով ապրել է Հելսինկիի մերձակայքում, ապա, հրավեր ստանալով Գերմանիայի PEN կենտրոնից, տեղափոխվել է Գերմանիա, այնուհետև՝ Չեխիա: Հայրենիք է վերադարձել միայն իր մահից մեկ ամիս առաջ։ Բազմիցս քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոյին. կարծում էր, որ Բելառուսի համար նախընտրելի է դաշինք ունենալ ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ:
Վասիլ Բիկովը մահացել է 2003 թվականի հունիսի 22-ին՝ Մինսկի մոտակայքում գտնվող Բորովլյան քաղաքի ուռուցքաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ստամոքսի չարորակ ուռուցքից 20 ժամ 30 րոպե անց:[9] Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 25-ին գրականագետի մայրաքաղաքային տանը, որտեղ գրողը հուղարկավորվել է Հույն Կաթոլիկ եկեղեցու ծիսակատարության համաձայն, ընդ որում՝ դագաղը ծածկված է եղել սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշով: Հուղարկավորության արարողությունից հետո հուղարկավորության թափորը, որի մասնակիցների թիվը կազմում էր մոտ 40 հազար մարդ[10], շարժվել է դեպի այն ժամանակվա Ֆրանցիսկ Սկարինա պողոտան (այսօր՝ Անկախության պողոտա) դեպի Արևելյան գերեզմանատուն, որտեղ Բիկովը թաղված է «Հայտնի ծառուղում»: Հուղարկավորությանը ժամանած բազմաթիվ պատվիրակությունների թվում կային հայտնի ռուս գրողներ, այդ թվում՝ Յուրի Չեռնիչենկոն, Վալենտին Օսկոտսկին, Ռիմա Կազակովան[11].
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուղարկավորության ժամանակ չի եղել. աշխատանքային այց է կատարել Գոմելի մարզ: Այնուամենայնիվ, պետության ղեկավարի անունից ծաղկեպսակ է դրվել ժողովրդական գրողի շիրիմին, սակայն ծաղկեպսակի վրայից կտրվել է «նախագահ» բառը[12]:
Վասիլի Բիկովին հայտնի է դարձել «Երրորդ հրթիռ» (1961) վիպակը: 60-ական թվականներին հրատարակվել են նաև աշխարհահռչակ դարձած «Ալպիական բալլադ», «Մահացածներին ցավոտ չէ» վեպերը, 70-ական թվականներին՝ «Սոտնիկով», «Կոթող», «Ապրել մինչև լուսաբաց», «Գնալ և չվերադառնալ» վեպերը։
«Շուրջկալ» վիպակը հրատարակվել է 1990 թվականին «Նոր աշխարհ» հանդեսում։
Իր ստեղծագործությունների մեծ մասը Վասիլ Բիկովը գրել է բելառուսերեն, նրանցից շատերն ինքն է թարգմանել ռուսերեն: Վասիլ Բիկովի երկլեզու ստեղծագործության խնդրին է նվիրված Ալեքսեյ Վոստրովի «Երկու լեզուների սահմանին։ Վասիլ Բիկով» հոդվածը, որը տպագրվել է «Գրականության հարցեր» ամսագրում (թարգմանվել է չինարեն)[13]։
Վասիլ Բիկովի գրական աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, սակայն թարգմանության սկզբնաղբյուրն առավել հաճախ դարձել է ռուսալեզու տարբերակը, թեև հեղինակի համար միշտ եղել է հայրենի բելառուսական տարբերակը:
{{cite episode}}
: Cite has empty unknown parameters: |began=
, |episodelink=
, |city=
, |serieslink=
, |ended=
, |transcripturl=
, and |seriesno=
(օգնություն); Missing or empty |series=
(օգնություն)[21]{{cite episode}}
: Cite has empty unknown parameters: |began=
, |episodelink=
, |city=
, |serieslink=
, |ended=
, |transcripturl=
, and |seriesno=
(օգնություն); Missing or empty |series=
(օգնություն); zero width space character in |credits=
at position 101 (օգնություն)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.