From Wikipedia, the free encyclopedia
Մամռանմաններ (լատին․՝ Bryophyta sensu lato), բարձրակարգ բույսերի ամբողջություն, որը ներառում է ինչպես մամուռները, այնպես էլ դրանց նման այլ օրգանիզմներ։ Մամռանմանների և մյուս բարձրակարգ բույսերի միջև հիմնական տարբերություններից մեկը վերարտադրության ցիկլում դիպլոիդային սպորոֆիտի նկատմամբ հապլոիդ (այսինքն, մի շարք անթափանց քրոմոսոմների) գամետոֆիտ (սեռական սերունդ) գերակշռությունն է:
Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ6 | |
The Plant List տվյալների բազայում (տարբերակ 1.1, 2013) ներառված է ճանաչված (Accepted կարգավիճակով) մամուռների տեսակների 34556 անուններ, որոնք պատկանում են 177 ընտանիքների և 1822 ցեղատեսակների[1]։
Մամռանմաններ (լատին․՝ Bryophyta) հասկացությունը երբեմն օգտագործվում է դասակարգման համապատասխան բաժնում տաքսոնի անվանակարգման համար, որոնց մեջ մտնում են ցողունատերևավոր մամուռների, կամ հենց մամուռների, կամ Բրիոպսիդների (լատ․ Bryopsida), Լյարդամամուռների (լատ․ Marchantiopsida), Անտոցեռոտավոր մամուռների (լատ․ Anthocerotopsida) դասերը: Տաքսոնի անվանման համար օգտագործվում են նաև Մամուռներ, Բրոֆիտներ անվանումները:
Վերջին ժամանակաշրջանում Bryophyta դասերի քանակի մինչև ինքնուրույն բաժիններ ավելացման հետ կապված, մամռանմաններ (լատ․ Bryophyta sensu lato, անգլ․ Bryophytes) բառը օգտագործվում է որպես բույսերի երեք տիպեր ընդհանրացնող հասկացություն՝ մամռանմաններ կամ հենց մամուռներ (Bryophyta, կամ Bryophyta sensu stricto), Լյարդամամուռներ և Անտոցեռոտավոր մամուռներ։ Այս հասկացությունը կարող է օգտագործվել որպես ոչ պաշտոնական հավաքական տերմին, ինչպես նաև տաքսոնի ենթաբաժնի անվանման համար:
Մամուռների ուսումնասիրությամբ զբաղվում է բրիոլոգիա գիտությունը։ Գիտնականները՝ կենսաբանության ոլորտի մասնագետները, կոչվում են բրիոլոգներ։
Ներառում է երեք բաժին․
Մամուռներ | ||
Ֆեոցերոս հարթ[en] — Անտոցեռոտավոր մամուռներ բաժնի ներկայացուցիչ | Pohlia nutans — Մամուռներ բաժնի ներկայացուցիչ | Marchantia polymorpha — լյարդամամուռներ բաժնի ներկայացուցիչ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.