From Wikipedia, the free encyclopedia
«Էմիլին Փարիզում» ամերիկյան կատակերգական-դրամա հեռուստասերիալ է, որը ստեղծվել է Դարեն Սթարի կողմից Նեթֆլիքսի համար[1]։ Սերիալը նկարահանվել է Փարիզում: Լիլի Քոլինզը մարմնավորում է համանուն Էմիլիին: Նա մի ամերիկուհի է, ով տեղափոխվում է Ֆրանսիա՝ ֆրանսիական մարքեթինգային ընկերությունում՝ Սավուարում աշխատելու համար: Էմիլին Փարիզում բնակվում է շատ հին մի շենքի հինգերորդ հարկում[2]:Նա սկսում է իր նոր աշխատանքը որպես սոցիալական մեդիա մասնագետ, ինչը ենթադրում է Սավուարում ամերիկյան մարքեթինգային տեսակետ բերել: Հեռուստասերիալում Էմիլիի և նրա գործընկերների միջև մշակութային բախումն ակնհայտ է: Սակայն, նա շուտով հանդիպում է Մինդի Չենին՝ իր նոր ընկերուհուն, ով Էմիլիին օգնում է ընտելանալ Փարիզին ու ֆրանսիական սովորույթներին[3]: Էմիլին նաև սիրավեպ է սկսում իր նոր բնակարանի ներքևի հարկում բնակվող հարևանի՝ Գաբրիելի հետ: Հետագայում ակամա հայտնվում է սիրային եռանկյունու մեջ:
էմիլին Փարիզում Emily in Paris | |
---|---|
ամերիկյան կատակերգական-դրամա հեռուստասերիալ | |
Ժանր | կատակերգական դրամա |
Ստեղծող | Դարեն Սթար |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդրյու Ֆլեմինգ |
Գլխավոր դերերում | Լիլի Քոլինզ, Լուկաս Բրավո, Ֆիլիպիննե Լերոյ-Բոլիե, Կամիլ Ռազատ, Էշլի Փարկ, Բրունո Գուերի |
Պրոդյուսեր | Սթիվեն Բրաուն |
Գործադիր պրոդյուսեր | Էնդրյու Ֆլեմինգ |
Երաժշտություն | Ջեյմս Նյուտոն Հովարդ |
Խմբագիր | Ալեքս Միննիկ |
Պատմվածքի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Դարաշրջան | 21-րդ դար |
Նկարահանման վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | Հոկտեմբերի 2, 2020-ից Դեկտեմբերի 22, 2021-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Բյուջե | 133.845 եվրո |
Կատեգորիա:Ամերիկյան դրամա հեռուստասերիալներ Կատեգորիա:Նեթֆլիքսի հեռուստասերիալներ Կատեգորիա:Փարիզում նկարահանված ֆիլմեր Կատեգորիա:Ամերիկյան կատակերգական հեռուստասերիալներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.