From Wikipedia, the free encyclopedia
Լիզերգաթթվի դիէթիլամիդ, կամ ԼՍԴ (գերմ. Lysergsäure-diethylamid), հայտնի նաև որպես թթու կամ Լյուսի, ուժեղ ազդող պսիխոդելիկների դասին պատկանող թմրամիջոց[1]: Էֆեկտները սովորաբար ներառում են մտքերի, հույզերի և զգայական ընկալումների ուժեղացումը[2]: Բավականաչափ բարձր չափաբաժիններով ԼՍԴ-ի օգտագործումը արտահայտվում է հիմնականում մտավոր, տեսողական և լսողական զգայապատրանքներով[3][4]: Բնութագրական է բբերի լայնացումը, զարկերակային արյան ճնշման և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը[5]:
Ազդեցությունները սովորաբար ի հայտ են գալիս կես ժամվա ընթացքում և կարող են տևել մինչև 20 ժամ (թեև միջին ազդեցությունը տևում է 8-12 ժամ)[5][6]: ԼՍԴ-ն ի վիճակի է նաև միստիկ վերապրումներ և էգոյի տարրալուծում առաջացնել[4][7]: Այն օգտագործվում է հիմնականում որպես հանգստացնող միջոց կամ հոգևոր պատճառներով[5][8]: ԼՍԴ-ն համարվում է և փսիխոդելիկների նախատիպը, և «դասական» փսիխոդելիկներից մեկը, որն ունի ամենամեծ գիտական և մշակութային նշանակությունը[1]: ԼՍԴ-ն սինթեզվում է որպես պինդ միացություն՝ սովորաբար փոշու կամ բյուրեղային նյութի տեսքով, այնուհետև լուծվում է հեղուկ լուծիչի (էթանոլի կամ թորած ջրի) մեջ՝ լուծույթ ստեղծելու համար: Հեղուկը ծառայում է որպես ԼՍԴ-ի կրող՝ թույլ տալով նրա ճշգրիտ չափաբաժին հաշվարկել և ներծծել թղթին: ԼՍԴ-ն սովորաբար կամ կուլ են տալիս, կամ պահում լեզվի տակ[2]: Մաքուր վիճակում ԼՍԴ-ն թափանցիկ կամ սպիտակ անհոտ ջրալույծ բյուրեղ է[2]: Այն քայքայվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ[5]:
Դեղաբանական տեսանկյունից ԼՍԴ-ն կախվածություն չի առաջացնում և ունի չարաշահման ցածր պոտենցիալ: Հնարավոր անբարենպաստ հոգեբանական ռեակցիաներ, ինպիսիք են տագնապը, պարանոյան, զառանցանքները[9]: Հազվագյուտ դեպքերում ԼՍԴ-ն կարող է առաջացնել ֆլեշբեքեր, հայտնի որպես հալյուցինոգեն երկարատև ընկալման խանգարումներ, որոնց ժամանակ անձը զգում է ակնհայտ, երկարատև կամ մշտական տեսողական հալյուցինացիաներ կամ ընկալման այնպիսի աղավաղումներ, ինչպիսիք են «տեսողական ձյունը» և պալինոպսիան[10][11]:
ԼՍԴ-ն կառուցվածքային առումով նման է տրիպտամինի փոխարինիչների հետ: Միացությունների այս դասը ներառում է պսիլոցիբին ակտիվ միացությունը, որը պարունակվում է հոգեծին սնկերում: Այսպիսով, ԼՍԴ-ն կիսում է ազդեցության որոշ մեխանիզմները և հոգեմետ էֆեկտները պսիլոցիբինի և այլ տրիպտամինների հետ[12][13][14]:
Ենթադրվում է, որ ԼՍԴ-ի ազդեցությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է սերոտոնինային 5-HT2A ընկալիչների անտագոնիստ: Չնայած լիովին պարզաբանված չէ, թե կոնկրետ ինչպես է ԼՍԴ-ն իր ազդեցությունը դրսևորում այս ընկալիչներին ագոնիայի ենթարկելով, ենթադրվում է, որ ազդեցության հիմնական մեխանիզմները կապված են գլյուտամատերգիկ նեյրոհաղորդման աճի և գլխուղեղի պասիվ ռեժիմն ապահովող նեյրոցանցի թուլացման հետ[9][1][15][16][17]: ԼՍԴ-ն նաև կապվում է դոֆամինի D1 և D2 ընկալիչների հետ, ինչից ենթադրվում է, որ այն ավելի ուժեղ խթանիչ է, քան այնպիսի միացություններ, ինչպիսին է պսիլոցիբինը[18][19]:
Շվեյցարացի քիմիկոս Ալբերտ Հոֆմանը առաջին անգամ սինթեզեց ԼՍԴ-ն 1938 թվականին լիզերգիկ թթվից՝ քիմիական նյութ, որ ստացվում է էրգոտամինի (ալկալոիդ, պարունակվում է էրգոտ սնկի սպորներում և վարակում հացահատիկային մշակաբույսերը) հիդրոլիզի արդյունքում[5][10]: ԼՍԴ-ն 25-րդն էր տարբեր լիզերգամիդներից, որ Հոֆմանը սինթեզել էր լիզերգիկ թթվից՝ փորձելով ստեղծել նոր անալեպտիկ միջոց, որտեղից առաջացել է ԼՍԴ-25 այլընտրանքային անվանումը: Հոֆմանը հայտնաբերեց նրա ազդեցությունը մարդկանց վրա 1943 թվականին, երբ անզգուշորեն կուլ տվեց նյութի անհայտ քանակությունը, հնարավոր է այն մաշկի միջոցով ներծծելով[20][21][22]: 1950-ականների և 1960-ականների սկզբին ԼՍԴ-ն բացառիկ հետաքրքրություն առաջացրեց հոգեբուժությունում, և «Սանդոզ» ընկերությունը սկսեց հետազոտողներին մատակարարել ԼՍԴ-ն՝ «Դելիսիդ» ապրանքանիշով, փորձելով դրա համար կիրառություն գտնել շուկայում[21]:
ԼՍԴ-ն օգտագործվել է հոգեթերապիայում 1950-ականներին և 1960-ականների սկզբին այնպիսի հոգեբույժների կողմից, ինչպիսին Համֆրի Օսմոնդն է, ով առաջինը կիրառեց ԼՍԴ-ն ալկոհոլիզմի բուժման նպատակով, ինչը խոստումնալից արդյունքներ տվեց[21][23][24][25]: Օսմոնդը առաջարկեց «պսիխոդելիկ» տերմինը (բառացիորեն «բանականության դրսևորող») ԼՍԴ-ի և նմանատիպ հալյուցինոգենների համար՝ փոխարինելով ավելի վաղ օգտագործվող «հոգոմիմետիկ» տերմինը, որը ենթադրում էր, որ ԼՍԴ-ն ընդօրինակում է շիզոֆրենիան։Ի տարբերություն շիզոֆրենիայի, LԼՍԴն կարող է առաջացնել տրանսցենդենտալ փորձառություններ կամ հոգեկան վիճակներ, որոնք դուրս են սովորական գիտակցությունից և ունեն երկարատև հոգեբանական ազդեցություն[1][21]: During this time, the Central Intelligence Agency (CIA) began using LSD in the research project Project MKUltra, which used psychoactive substances to aid interrogation. The CIA administered LSD to unwitting test subjects in order to observe how they would react, the most well-known example of this being Operation Midnight Climax.[21] LSD was one of several psychoactive substances evaluated by the U.S. Army Chemical Corps as possible non-lethal incapacitants in the Edgewood Arsenal human experiments.[21]
In the 1960s, LSD and other psychedelics were adopted by, and became synonymous with, the counterculture movement due to their perceived ability to expand consciousness. This resulted in LSD being viewed as a cultural threat to American values and the Vietnam war effort, and it was designated as a Schedule I (illegal for medical as well as recreational use) substance in 1968.[26] It was listed as a Schedule 1 controlled substance by the United Nations in 1971 and currently has no approved medical uses.[5] As of 2017[update], about 10% of people in the United States have used LSD at some point in their lives, while 0.7% have used it in the last year.[27] It was most popular in the 1960s to 1980s.[5] The use of LSD among US adults increased 56.4% from 2015 to 2018.[28]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.