From Wikipedia, the free encyclopedia
Մաունթինմեններ, լեռնցիներ, սարերի մարդիկ (անգլ.՝ Mountain men), որսորդներ, ովքեր 19-րդ դարում, ԱՄՆ Վայրի արևմուտքում հայտնված առաջին եկվորներն են, որոնք ձգտել են դեպի Ժայռոտ լեռներ՝ թանկարժեք մորթու փնտրտուքով։
Առաջին մաունթինմենները հայտնվել են Ժայռոտ լեռներում Մերիուեզեր Լյուիսի և Ուիլյամ Քլարկի հաջող արշավախմբից հետո։ Լյուիսն ու Քլարկը ողջ արշավի ընթացքում լրացրել են օրագրեր, գծել քարտեզներ, էսքիզներ ու գրառումներ կատարել իրենց նավարկած գետերի և ճանապարհին հանդիպած մարդկանց մասին։
1820-1840 թվականներին՝ կուղբի մորթու առևտրի ամենածաղկուն ժամանակահատվածում, մոտ 3000 մաունթինմեն կար։ Որսորդների մեծ մասը աշխատել են մորթեղենի ընկերությունների համար, ինչպիսիք են Ամերիկյան մորթյա ընկերությունը և Ժայռոտ լեռների մորթիների ընկերությունը, բայց եղել են նաև այսպես կոչված անկախ որսորդներ։ Մաունթինմենների ամենամյա հավաքը կոչվել է ժամադրություն։ Դա յուրօրինակ տոնավաճառ էր որսորդների համար, որտեղ նրանք վաճառել են մորթեղեն և գնել այն ամենը, ինչն անհրաժեշտ էր։
Մաունթինմեններն օժանդակել են Արևմուտքի հեռավոր ու դժվարամատչելի շրջանների բնակեցմանը։ Ու երբ կուղբի մորթու առևտուրն անկում է ապրել, մաունթինմենների մեծ մասը վերադարձել է իր նախկին քաղաքակիրթ կյանքին, և միայն քչերն են շարունակել վարել նախկին կյանքը Ժայռոտ լեռների շրջանում։ Նրանցից ոմանք ծառայել են որպես ուղեկցորդներ և ուղեկցել են առաջին ներգաղթյալների քարավաններին՝ Օրեգոնի արահետով դեպի Արևմուտք[1]։ Մյուսները առևտրի կետեր են հիմնել ներգաղթյալների գաղթի ճանապարհին կամ վարձվել են որպես սկաուտներ ԱՄՆ-ի բանակի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.