Մաունա Լոա (հրաբուխ)
From Wikipedia, the free encyclopedia
Մաունա Լոա (հավայերեն Mauna Loa), վահանաձև (հավայան) տիպի գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բարձրությունը՝ 4170 մ։ Պատկանում է մեգահրաբուխների շարքին, իր ծավալով և հիմքի լայնությամբ, երկրորդն է աշխարհում Թամու լեռնազանգվածից հետո։ Մաունա Լոայի ծավալը կազմում է 75000 կմ³[2], չնայած նրա բարձրությունն ընդամենը 36 մետրով է ցածր հարևան Մաունա Կեա հրաբուխից։ Կազմված է բազալտներից։ Ունի զառիկող լանջեր և 6,5 կմ շրջագծով խառնարան։ Հաճախ են ժայթքումները (վերջին ուժեղ ժայթքումը՝ 1950 թվականին), որոնց ընթացքում խառնարանում առաջացել է լավային լիճ։
Արագ փաստեր Մաունա Լոա, Տեսակ ...
Մաունա Լոա | |
---|---|
Տեսակ | Վահանային հրաբուխ և հրաբխային ռելիեֆ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Հավայի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Հավայան կղզիներ և Հավայի |
Լեռնաշղթա | Hawaiian–Emperor seamount chain? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4169,4 մետր[1] և 4170 մետր[1] |
Նյութ | բազալտ |
Սմիթսոնիան կոդ | 332020 |
Փակել