Մաշկաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Դերմատիտ կամ մաշկաբորբ, հայտնի է նաև որպես էկզեմա, հիվանդությունների մեծ խումբ, որոնց բնորոշ է մաշկի բորբոքումը։ Առաջանում է մաշկի քոր, կարմրածություն (էրիթեմա) և մաշկի ցանավորում։ Սուր դեպքերում արտահայտվում է մանր բշտիկավոր ցանավորումով, իսկ քրոնիկ դեպքերում մաշկը կարող է հաստանալ։ Ցանավորումը կարող է լինել տեղայնացված, կամ տարածվել ամբողջ մարմնով։
Մաշկաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն |
ՀՄԴ-9 | 692.9 |
Dermatitis Վիքիպահեստում |
Մաշկաբորբը մաշկային հիվանդությունների խումբ է, որի մեջ ներառված են հիմնականում ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը և իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը։ Հիվանդության բուն պատճառը հաճախ անհայտ է։ Հիմնականում առաջանում է էկզոգեն և էնդոգեն ազդակների ազդեցությամբ։ Մաշկաբորբի տեսակը պայմանավորված է հիվանդության պատմության և ցանի տեղակայումից։ Օրինակ՝ ձեռքերի իրիտանտ կոնտակտային մաշկաբորբը հաճախ հանդիպում է այն անձանց մոտ , ովքեր շատ են կոնտակտ ունենում ջրի հետ։ Իսկ ալերգիկ կոնտակտատային մաշկաբորբը հանդիպում է այն անձանց մոտ ովքեր ունեն գերզգայունություն գրգռիչների նկատմամբ։
Ատոպիկ մաշկաբորբի բուժումը իրակամացվում է տեղային ստերոիդային և խոնավացնող քսուքներով։ Նշանակվում է 2 շաբաթից ոչ ավել տևողությամբ կողմնակի բարդություններից խուսափելու համար։ Երկրորդային ինֆեկցիայի միացության դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ։ Կոնտակտային մաշկաբորբի դեպքում հայտնաբերել և բացառել կոնտակտը ալերգենից։ Հակահիստամինները նվազեցնում են քորը և նպաստում են լավ քնելուն։
2015 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 245 միլիոն դերմատիտի հիվանդացության դեպք։ Ատոպիկ մաշկաբորբը ամենատարածվածն է և հիմնականում հիվանդությունը սկսվում է վաղ մանկական հասակից։ Կոնտակտային մաշկաբորբը կրկնակի անգամ ավելի հաճախ հանդիպմում է կանանց քան տղամարդկանց մոտ։ Ալերգիկ կոնտակտային մաշկաբորբը հանդիպում է 7% մարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում։ Հատկապես հանդիպում է որոշակի մասնագիտություն ունեցող անձանց մոտ։