From Wikipedia, the free encyclopedia
«Մանկավարժական թերթ», ամսագիր։ Լույս է տեսել 1878-1879 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-արտոնատեր՝ Հ. Տեր-Հովհաննիսյան։ Տպագրել է նյութեր մանկավարժության վերաբերյալ, լուսաբանել Անդրկովկասի կրթական հաստատությունների գործունեությունը։ Կարևորել է ուսուցողական նյութերի օգտագործումը, մանկական և ժողովրդական երգերի ուսուցումը, մերժել պատիժը։ Հրատարակել է Ա. Բահաթրյանի «Մայրենի լեզվի ուսուցումը տարրական դպրոցների մեջ» (1878 թվական ), Ս.Մանդինյանի «Թվաբանության մեթոդիկայի մի քանի օրինակ» (1879 թվական ) հոդվածները։ Ծանոթացրել է եվրոսքացի նշանավոր մանկավարժներ Ֆ. Ֆրեոբելի, Ի. Պեստալոցցիի մեթոդներին։ Տպագրել է նաև գրախոսություններ, արտասահմանյան երկըրների մանկավարժական կյանքի նորություններ են[1][2]։
Մանկավարժական թերթ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1878 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Գրասենյակ | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1879 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.