Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ, մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի պատմության մեջ 13-րդ թողարկումն էր։ Մրցույթը անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2015 թվականի նոյեմբերի 21-ին։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բուլղարական ազգային հեռարձակողը՝ Bulgarian National Television-ը, հյուրընկալեց եվրատեսիլյան իրադարձություն։ 17 երկրներ հաստատելով իրենց մասնակցությունը՝ մասնակցեցին մրցույթին, ընդ որում Ավստրալիան և Իռլանդիան առաջին անգամ։ Ալբանիան և Մակեդոնիան վերադարձել էին մրցույթ համապատասխանաբար 2012 և 2013 թվակականներից սկսած բացակայությունից հետո։ Խորվաթիան, Կիպրոսը և Շվեդիան հրաժարվել էին մասնակցել մրցույթին։ Մրցույթը վարեց Բուլղարիայում բավականին մեծ հեղինակություն վայելող երգչուհի Պոլի Գենովան։ Հավաքելով ռեկորդային 185 միավոր՝ Դեսթինի Չուկունյերեն՝ Մալթայի ներկայացուցիչը, զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
#Discover #Բացահայտի՛ր | ||||
Ամսաթվեր | ||||
Եզրափակիչ | Նոյեմբերի 21, 2015 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | «Արմեեց» համալիր, Սոֆիա, Բուլղարիա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | Bulgarian National Television (BNT) | |||
Հաղորդավարներ | Պոլի Գենովա | |||
Գործադիր տնօրեն | Վլադիսլավ Յակովլև | |||
Մասնակցություն | ||||
Մասնակիցներ | martin?, Anna Trincher?, Shalisa van der Laan?, Mishela Rapo?, Gabriela Yordanova?, Jana Mirković?, Bella Paige?, Lina Kuduzović?, The Virus?, Chiara & Martina Scarpari?, Ivana & Magdalena?, Kamilla Ismailova?, Lena Stamenković?, Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում և Դեստինի Չուկուներե | |||
Առաջնելույթ | Ավստրալիա Իռլանդիա | |||
Վերադարձել են | Ալբանիա Մակեդոնիա | |||
Մեկնել են | Խորվաթիա Կիպրոս Շվեդիա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Յուրաքանչյուր երկիր գնահատում է 10 երկրի` նշանակելով 1-7, 8, 10 և 12 միավոր։ | |||
Հաղթական երգ | Մալթա "Not My Soul" | |||
Մասնակցող երկրներ Անցած տարիների մասնակիցներ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
junioreurovision.tv/event/sofia-2015 |