Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ (անգլ.՝ Junior Eurovision Song Contest), մրցույթ էստրադային երգերի, որտեղ մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-պետությունները[1]։ Ամբողջ ինտելեկտուալ սեփականության սեփականատերը, մրցույթի շրջանակներից դուրս նաև հանդիսանում է որպես Եվրոպական միության հեռարձակող։
Իր ամբողջ պատմության մեջ ունեցել է 13 Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ, հաջորդաբար 13 երգն էլ դարձել են հաղթող։ Հաղթել էին այն երգերը, որոնք ստացել էին թվով ամենաբարձր միավորները։ Միավորները տալիս են այլ երկրի ներկայացուցիչները։ Ներկայումս գործում է խառը ընտրակարգը. 50%-ը ընտրում են հեռուստադիտողները, իսկ մյուս 50%-ը ժյուրին։ Տվյալ երկրի ներկայացուցիչը չի կարող քվեարկել իր պետության օգտին։
Ամենից շատ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթել են Վրաստանը, Մալթան և Բելառուսը, յուրաքանչյուրը երկուական անգամ։ Խորհրդային միության նախկին ներկայացուցիչները հաղթող են ճանաչվել 7 անգամ, այդ թվում ռուս քույրեր Թոմաչյովաները, ովքեր 2006 թվականին հաղթել են Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը Բուխարեստում։