![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Manicouagan_Panorama.jpg/640px-Manicouagan_Panorama.jpg&w=640&q=50)
Մանիկուագան (լիճ-ջրամբար)
օղակաձև լիճ Քվեբեկ,Կանադա / From Wikipedia, the free encyclopedia
Մանիկուագան[1] կամ Մանիկուագանի ջրամբար (անգլ.՝ Manicouagan Reservoir), օղակաձև լիճ, որը գտնվում է Լավրենտյան բարձրավայրում` Կանադայի Քվեբեկ նահանգի կենտրոնական մասում[2]։ Այն գտնվում է համանուն երկնաքարի խառնարանում[3], ունի 1942 կմ² տարածք և 137.9 կմ3 ծավալ։ Լճի կենտրոնում գտնվում է Ռենե-Լևասեր կղզին, որի վրա գտնվում է Բաբելոն լեռը (952 մ)։ Լիճը կղզու հետ միասին հստակ տեսանելի է տիեզերքից, այդ իսկ պատճառով նրան անվանում են նաև «Քվեբեկի աչք»[4]։ 2007 թվականին Մանիկուագան լիճը առաջադրվել է CBC հեռուստաընկերության Կանադայի յոթ հրաշքներ մրցույթին։
Արագ փաստեր Մանիկուագան, Տեսակ ...
Մանիկուագան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրամբար և խառնարանային լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Manicouagan? և Caniapiscau Regional County Municipality? |
ԲԾՄ | 359 մետր և 346 մետր |
Խորություն | 350 մետր և 85 մետր |
Մակերես | 1942 կմ² |
Ջրահավաքի տարածք | Սենտ Լուեն գետի ավազան |
Ավազանի երկիր | ![]() |
Լիճ հոսող գետ | Մուչալագան գետ, Սայգնելայ գետ և Հարթ Յաունե գետ |
Լճից հոսող գետ | Մանիկուագան գետ |
![]() | |
![]() |
Փակել