From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Քրիստոֆեր Ուայթ, (անգլ.՝ Michael Christopher «Mike» White, հունիսի 28, 1970[1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։ Հայտնի է HBO «Լուսավորվածները» հեռուստասերիալից որպես համահեղինակ, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և դերասան (2011–2013): անգլ.՝ Chuck & Buck ֆիլմի համար արժանացել է «Անկախ հոգի» մրցանակին, Ջոն Կասավետիսի դափնեկիր է (2000 թվական)։
Մայք Ուայթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 28, 1970[1][2] (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, գրող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր և reality television participant |
IMDb։ | ID 0925234 |
Ուայթը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում, հասարակական միջոցների հավաքագրման մենեջեր Լայլի Լիի և քահանա Մեյլ Ուայթի (Ջեյմս Մելվիլա Ուայթ) ընտանիքում[3]։ Սովորել է Փասադենայի ճարտարագիտական դպրոցում և Ուեսլեյան համալսարանում։ Ուայթն ազատ բիսեքսուալ[4] է։ Նրա հայրը 1964 թվականին բացահայտել է իրեն որպես հոմոսեքսուալիստ[5]։
Ուայթը հանդես է եկել որպես սցենարիստ և պրոդյուսեր «Դոուսոնի ծովածոցը» և «Խենթուկները և խելառները» հեռուստասերիալներում, ինչպես նաև մասնակցել է (անգլ.)«Չակ և Բաք» (2000 թվական), «Լավ աղջիկ» (2002 թվական), «Խելառների երկիր» (2002 թվական), «Ռոքի դպրոցը» (2003), (անգլ.)«Nacho Libre» (2006 թվական) ֆիլմերի սցենարների կազմանը և նրանցից յուրաքանչյուրում ունեցել է դեր։ Ինչպես նաև նա խաղացել է վերակառուցողի դերը «Սթեփֆորդյան կանայք» (1975 թվական) ֆիլմում և անգլ.՝ «Մամաշա» (2008 թվական). անգլ.՝ «Չաք և Բաք» ֆիլմը 2000 թվականին անվանակոչվել է ըստ անգլ.՝ «Entertainment Weekly» ամսագրի «տասնամյակի լավագույն էկրանավորումը»[6]։
Ուայթը հաճախ համագործակցել է Դերասան Ջեք Բլեքի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են անգլ.՝ «Black & White» կինոկազմակերպությունը, որը դադարել է գործել 2006 թվականին[7]։ Չնայած Ուայթը դասական ռոքի սիրահար չէր, բայց նա գրեց «Ռոքի դպրոցը» ֆիլմի սցենարը, որպեսզի Բլեքը կարողանար այդ ֆիլմում երգեր իր սիրելի ռոք երգերը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.