ամերիկացի իրավաբան, լրագրող, գրող From Wikipedia, the free encyclopedia
Մայք Գոդվին (անգլ.՝ Mike Godwin, հոկտեմբերի 26, 1956, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, լրագրող և գրող։ 2007 թվականի հուլիսի 3-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատու։
Մայք Գոդվին անգլ.՝ Michael Wayne Godwin | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց և Lamar High School? |
Երկեր | Գոդվինի օրենք |
Մասնագիտություն | փաստաբան և գրող |
Աշխատավայր | Եյլի իրավունքի դպրոց և Wikimedia |
Mike Godwin Վիքիպահեստում |
Մայք Գոդվինը Հյուստոնում ավարտել է Լամարի անվան միջնակարգ դպրոցը[1][2]: 1980 թվականին ավարտել է Տեխասի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի կոչում։ 1990 թվականին Գոդվինը համալսարանի իրաբանության դպրոցում ստացել է իրավաբանի դոկտորի կոչում (անգլ.՝ Juris Doctor): 1988-1989 թվականներին, իրավաբանական դպրոցում սովորելու տարիներին, նա աշխատել է The Daily Texan ուսանողական թերթում՝ որպես խմբագիր[3]: 1990-ական թվականների սկզբին Գոդվինը, ով ծանոթ էր Սթիվեն Ջեքսոնի հետ BBS Օստինից, օգնեց նրան հաջող անցկացնել դատական գործընթացն ընդդեմ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների[4]: Այս գործընթացը իր տեղը գտավ Բրյուս Ստերլինգի «Հետապնդում ֆիմադրող հաքերների հետ. օրենք և անկարգություն էլեկտրական սահմանների մոտ» գրքում[5]:
1990 թվականին Գոդվինն սկսեց աշխատել EFF հիմնադրամում։ Նա կազմակերպությունում դարձավ առաջին նահանգային իրավաբանը։ 1997 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել գլխավոր դատախազ Ջենետ Ռինոյի և Ամերիկյան քաղաքացիների պաշտպանության միության դատավեճին, շոշափելով մեկ տարի առաջ ընդունված հեռահաղորդակցության ժամանակ պարկեշտության մասին Ակտը։ Իր հիշողությունները կապված այս գործընթացի հետ, Գոդվինը հետագայում արտացոլել է իր Համացանց-իրավունք գրքում։
Գոդվինն աշխատել է նաև որպես նահանգային իրավաբան Ժողովրդավարության և տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում, որպես հաղորդավար-իրավաբան՝ IP Worldwide կազմակերպությունը, իսկ որպես տեսաբան՝ American Lawyer-ում։ Ներկայումս Գոդվինը համարվում է Reason ամսագրի խմբագիր[6], որում հարցազրույցներ է հրապարակում գիտական ֆանտաստների հետ[7]:
2003 թվականից 2005 թվականը նշված է Public Knowledge շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպությունում որպես նահանգային իրավաբան, ով զբաղվում է մտավոր սեփականության պաշտպանությամբ։ Այդ ժամանակ նա մասնակցում էր մի գործընթացի, որը վիճարկում էր Դաշնային կապի գործակալության կարգավորման վերաբերյալ թվային իրավունքների կառավարման հեռուստատեսության որոշումը։ 2005 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի ապրիլը, Գոդվինը Յեյլի իրավաբանական դպրոցում աշխատել է որպես գիտաշխատող[8][9], ինչպես նաև աշխատել է Յեյլի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետում, որտեղ PORTIA նախագծի անդամ էր[10]:
2007 թվականի հուլիսի 3-ից մինչև[11][12] 2010 թվականի հոկտեմբերի 22-ը Գոդվինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատուն[13][14]:
2009 թվականի հունվարին Գոդվինը միացել է Student Press Law Center կազմակերպության տնօրենների խորհրդին[15], իսկ 2011 թվականի մարտին միացել է Open Source Initiative կազմակերպության տնօրենների խորհրդին[16]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.