![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Michael_Trevino_by_Gage_Skidmore.jpg/640px-Michael_Trevino_by_Gage_Skidmore.jpg&w=640&q=50)
Մայքլ Տրևինո
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Տրեվինո (անգլ.՝ Michael Anthony Trevino, հունվարի 25, 1985(1985-01-25), Մոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում կատարած Թայլեր Լոքվուդի դերով։ Մայքլ Տրևինոյի մանկությունն անցել է Լոս Անջելեսի արևելյան մասում։ Նրա առաջին նկարահանումները եղել են Old Navy (հագուստ ընտանիքի համար) գովազդում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1985(1985-01-25) (39 տարեկան) |
Ծննդավայր | Մոնթեբելլո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Don Bosco Technical Institute? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Հեռուստատեսությունում առաջնաելույթ է կատարել 2015 թվականին Հավերժական ամառ հեռուստասերիալում։ Նա ունեցել է մի քանի դերեր հեռուստահաղորդումներում՝ Հմայվածները, Հավերժական ամառ, Ոսկրերը, Քեյն, Հարուստները, 90210, Մենտալիստը։ Տվյալ պահին Մայքլ Տրևինոն ապրում է Լոս Անջելեսում, բայց ստիպված է լինում գնալ Ատլանտա, որտեղ անցկացվում է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի նկարահանումները։