Մայքլ Սոկա (անգլ.՝ Michael Socha, դեկտեմբերի 13, 1987[1], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի դերասան, որն առավել հայտնի է «Սա Անգլիան է» ֆիլմում[3] և «Լինել մարդ»[4], «Մի անգամ Հրաշքների աշխարհում» և «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալներում կատարած դերերով։
Մայքլ Սոկա անգլ.՝ Michael Robert Socha | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Burton & South Derbyshire College? և Saint Benedict, A Catholic Voluntary Academy? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
michaelsocha.com | |
Մայքլ Սոկան ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 13-ին Դևոն կոմսության Դերբի քաղաքում՝ Ռոբերտ Սոկայի և Քեթլին Լիոնսի ընտանիքում[5]։ Հայրն ունի լեհական ծագում։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի Լորեն Սոկան է։ Նա հաճախել է Սուրբ Բենեդիկտի դպրոցը (անգլ.՝ Saint Benedict Catholic Voluntary Academy) և եղել կրոնական աշակերտ[3]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, իսկ հայրը ալկոհոլի հետ ունեցել է խնդիրներ[3]։ Ռոբերտ Սոկան մահացել է 2004 թվականին ալկոհոլի պատճառով առաջացած սրտի կաթվածից[3][5]։
Սոկան սովորել է Բուրթոնի և Հարավային Դերբիշիրի քոլեջում (անգլ.՝ Burton & South Derbyshire College) և մինչև դերասան դառնալը փոխել է մի քանի աշխատավայրեր[6]։
Նա և Ֆեյը, որի հետ երկար ժամանակ հանդիպել են, ունեն որդի՝ Էլիս Մայքլ Սոկան[7][8][9]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|
2006 | Սա Անգլիան է | This is England | Հարվի | ||
2008 | Հույսը մեռնում է վերջում | Better Things | Մայք | ||
2008 | Ամառ | Summer | Դենիել | ||
2008-2009 | Աղետ | Casualty | Ռայան Մալոուն | 6 էպիզոդ | |
2009 | Չսիրվածը[10] | The Unloved | Մայքլ | Հեռուստաֆիլմ | |
2009 | Բերք | Harvest | Իյեբսլի | Հեռուստաֆիլմ | |
2009 | Պարադոքս | Paradox | Զաք Հենլի | Մինի սերիալ, 1 էպիզոդ | |
2010 | Կտրել | Cut | Ջիմի | ||
2010 | Արյունով կապված[10] | Bonded by Blood | Դոնի Սվենսոն | ||
2010 | Սա Անգլիան է 86 | This Is England '86 | Հարվի | 4 էպիզոդ | |
2011 | Սա Անգլիան է 88 | This Is England '88 | Հարվի | 3 էպիզոդ | |
2011-2013 | Լինել Մարդ[10] | Being Human | Թոմաս[11] | Գլխավոր դեր,18 էպիզոդ[12] | |
2012 | 28 հազար | Twenty8k | Թոնի Մարչետո | ||
2013 | Սվենգալի | Svengali | Թոմի | ||
2013 | Սփայք Այլենդ | Spike Island | Կարլ | ||
2013-2014 | Մի անգամ Հրաշքների աշխարհում | Once Upon a Time in Wonderland | Ուիլ Սկարլեթ/Սրտի Վալետ | Գլխավոր դեր, 13 էպիզոդ | |
2014 | Լուռ վկա | Silent Witness | Դևիդ Բենետո | ||
2014 | Տեսուչ Ջորջ Ջենթլի | Inspector George Gently | Ջո Թյորներ | ||
2014-2015 | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Ուիլ Սկարլեթ/Սրտի Վալետ | 4-րդ եթերաշրջան, հիմնական դեր | |
2016 | Եկվորներ | The Aliens | Լյուիս | Գլխավոր դեր | |
2017 | Թիթեռնիկ | Papillon | Ժյուլո | Գլխավոր դեր | |
2019 | Չեռնոբիլ | Chernobyl | Միխայիլ | 3 էպիզոդ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.